487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Լուգանսկի ժողովրդական հանրապետությունն իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է 15 երկրի, այդ թվում` Հայաստանին
10:17
12 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունն իր անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել է 15 երկրի, այդ թվում` Հայաստանին և Ռուսաստանի սուբյեկտներին, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ԼԺՀ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Դիմումներն ուղղված են Ռուսաստանին, Աբխազիային, Բելառուսին, Հարավային Օսեթիային, Ինգուշեթիային, Չեչնիային, Ղազախստանին, Մերձդնեստրին, Մոլդովայի Հանրապետությանը, Հայաստանին, Սիրիային, Սերբիային, Վենեսուելային, Չինաստանին, Կուբային, Նիկարագուային», – նշել է գործակալության զրուցակիցը։

ԼԺՀ–ի Գերագույն խորհրդի (խորհրդարան) անունից հղված դիմումներում ԼԺՀ–ի իշխանությունները խնդրում են «ընդունել որպես ինքնավար անկախ պետություն ԼԺՀ–ի ճանաչման որոշումը»։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Երկրի հարավ–արևմուտքում գտնվող մի շարք շրջաններ չեն ճանաչել Կիևի նոր իշխանության լեգիտիմությունը։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մայիսի 11–ին շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ են անցկացվել։ Մասնակիցների մոտ 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները սկսել են իշխանության սեփական մարմինների և ուժային կառույցների ստեղծման աշխատանքները։

Միաժամանակ Կիևի իշխանությունն ապրիլի կեսերից ռազմական հատուկ օպերացիա է անցկացնում Ուկրաինայի արևելքում անկախության կողմնակիցներին ճնշելու համար։ Մոսկվայում այդ օպերացիան, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, համարել են պատժիչ և կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։