478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի դեսպանը խոստովանեց, որ իր հետկանչը կապված էր Ղրիմի հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հետ
19:37
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան խոստովանեց, որ մարտի վերջին իր հետկանչը կապված էր Ղրիմի հարցի վերաբերյալ Հայաստանի ունեցած դիրքորոշման հետ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նախագահները քննարկել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակը և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:

Մարտի 27–ին Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի բանաձևին, որում ղրիմյան հանրաքվեն նշվել է որպես օրինական ուժ չունեցող։ Նույն օրերին ուկրաինական ԶԼՄ–ները հաղորդագրություն էին տարածել, որ Ուկրաինան որոշել է Կիև կանչել Հայաստանում իր պարտավորություններն իրականացնող դեսպանին` խորհրդատվություններ անցկացնելու համար։

«Քաղաքական որոշում ընդունվեց, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվում ՄԱԿ–ում Հայաստանի քվեարկության կապակցության խորհրդատվություններ անցկացնելու համար»,– ասաց Կուխտան։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունից հետո հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և ուկրաինական կողմը դրական է ընկալել այդ քայլը։

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընտրությունից բառացիորեն երկու օր անց շնորհավորել է Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ուկրաինան դա ընկալել է որպես բարեկամական քայլ։ Հայաստանը ճանաչեց ընտրությունը և դրա արդյունքները, այդ պատճառով ես վերադարձա Հայաստան պարտավորություններս կատարելու համար»,– ասաց Կուխտան։

Հիշեցնելով, որ նոր նախագահի` հունիսի 7–ին կայացած երդմնակալությանը Հայաստանը ներկայացնում էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` Կուխտան ընդգծեց, որ նրա մասնակցությունն արարողությանը ներկայացուցչության բավականին բարձր մակարդակ է։

Ուկրաինայի նախագահի ընտրությունն անցկացվել է մայիսի 25–ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հաղթող է ճանաչել ինքնաառաջադրված միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին ` նրա օգտին քվեարկել էր ընտրողների 54.7 տոկոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։