477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական համաժողովը թույլ կտա երիտասարդների աչքերով նայել ինտեգրման հարցերին. խոսնակ
17:54
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի Ծաղկաձորում բացված եվրասիական երկրորդ երիտասարդական համաժողովը թույլ է տալիս ինտեգրման հարցերին նայել երիտասարդների աչքերով և բացահայտել այդ գործընթացի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, միջոցառման բացմանն ասաց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը։

«Ես մեծ նշանակություն եմ տալիս երիտասարդության մասնակցությանը ինտեգրացիոն տարբեր գործընթացներին, քանի որ ապագայում նրանք պետք է կայացնեն աշխարհի քաղաքական պատկերի վրա ազդող որոշումները»,– ասաց Սահակյանն իր ողջույնի խոսքում։

Ըստ նրա, կատարվող իրադարձությունների սթափ վերլուծությունը հաստատում է այն իրականությունը, որ անհնար է միայնակ դիմակայել մարտահրավերներին։ «Ակնհայտ է, որ երկրների ներգրավումն ինտեգրացիոն գործընթացներում այլընտրանք չունի»,– ասաց հայկական խորհրդարանի ղեկավարը։

Նա հույս հայտնեց, որ համաժողովը նաև կօժանդակի կապերի ամրապնդմանը, տեղեկատվական դաշտի ձևավորմանը և համագործակցության խորացմանը։

Եվրասիական երկրորդ երիտասարդական համաժողովի բացման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՀԱՊԿ Վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ։

Իր ելույթում Հայաստանի կրթության և գիտության նախարարը նշեց, որ եվրասիական ինտեգրումը ձուլման չի տանում, այլ նպաստում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր ինքնությունը պահպանելու հնարավորություն ունենա։

«Եվրասիական ինտեգրումը ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ հայ ժողովրդի ընտրությունն է։ Այդ գործընթացը ձուլման հարթակ չէ, այլ նպաստում է, որ եվրասիական մայրցամաքում բնակվող յուրաքանչյուր ժողովուրդ ինքնարտահայտման և ինքնահաստատման հնարավորություն ունենա։ Մենք միմյանց հետաքրքրում ենք հենց նրանով, որ տարբեր ենք»,– ասաց Աշոտյանը։

Խոսելով համաժողովի անցկացման ձևաչափի մասին` Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ համաժողովը բավականին հետաքրքիր է թրեյնինգների առկայությամբ, մասնակիցները կարող են նաև կարծիքներ փոխանակել, կա ժամանցային մաս, որը կօգնի մտերմանալ համաժողովի մասնակիցներին։

«Բավականին լուրջ մասնագետներ են հավաքվել, ովքեր մի շարք դասախոսություններով  ելույթ կունենան տարբեր թեմաներով, ինչպես օրինակ, տեղեկատվական անվտանգություն, ՀԱՊԿ գործունեություն։ Հուսով եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակին և օրինակելի կդառնա»,– ասաց Ավագյանը լրագրողներին։

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիրնովն իր հերթին նշեց, որ համաժողովն ուղղված է նրան, որ դրական ֆոն ստեղծի Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրման շուրջ։

«Եվրասիական երիտասարդական համաժողովի հիմնական նպատակն Աստանայում ԵՏՄ ստեղծման մասին ստորագրած պայմանագրի շուրջ դրական ֆոնի և եվրասիական երիտասարդության շփման հարթակ ստեղծելն է։ Մենք ցանկանում ենք կիսել մեր գիտելիքները, որ եվրասիական ինտեգրումն ավելի դրական ընկալվի այլ երկրներում»,– ասաց Սմիրնովը։

Համաժողովի շրջանակում ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ լրագրողների համար նախատեսված սեմինար–դասընթացներ կանցկացվեն, որոնք կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը` Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«Երիտասարդ Եվրասիա» խորագրով երկրորդ եվրասիական երիտասարդական համաժողովն ընթանում է հունիսի 10–15–ը Ծաղկաձորում, համաժողովին մասնակցում են հետխորհրդային տարածքի անկախ պետությունների երիտասարդ առաջնորդները, Ռուսաստանի և Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամները։

Առաջին համաժողովն անցկացվել է 2012 թվականի օգոստոսի 22-ից 27-ը Ծաղկաձորում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: