480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու որոշումը և Ուկրաինայի եվրաինտեգրումը չեն խանգարում երկկողմ հարաբերությունների զարգացմանը. դեսպան
16:31
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու որոշումը և Ուկրաինայի եվրաինտեգրումը չեն խանգարի հայ–ուկրաինական հարաբերությունների զարգացմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։

Դեսպանը նշեց, որ Ուկրաինան առաջիկայում պատրաստվում է ստորագրել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը և միաժամանակ ենթադրեց, որ տնտեսական մասի ստորագրումը կկայանա հունիսի 27–ին Բրյուսելում։ Ըստ նրա, հեռանկարում Ուկրաինան ծրագրում է դառնալ ԵՄ–ի լիիրավ անդամ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի ընդլայնված նիստում Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։

«Բնականաբար, այդ քայլերից հետո որոշ հարցեր կառաջանան Ուկրաինայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում, և անհրաժեշտ կլինի որոշակի փոփոխություններ կատարել երկկողմ նորմատիվ ակտերում, բայց կարծում եմ, որ այդ գործընթացը շատ երկար չէ և դյուրին լուծվող»,– ասաց Կուխտան։

Դեսպանն ընդգծեց, որ թեև երկու երկրների ուղղվածությունը տարբեր է, այնուհանդերձ Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկան տրամադրված է զարգացնել,  խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ կապերը։

Ուկրաինայի նախագահի ընտրությունը կայացել է մայիսի 25–ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնաառաջադրված միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին հաղթող է ճանաչել` նրա օգտին քվեարկել է ընտրողների 54.7 տոկոսը։ Պորոշենկոյի երդմնակալությունը կայացել է հունիսի 7–ին, արարողությանը հայկական կողմից մասնակցել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։