480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները լսումներ կանցկացնեն Աստանայում հնչած հայտարարությունների կապակցությամբ
19:20
10 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խորհրդարանականները հաջորդ շաբաթ նախատեսում են լսումներ անցկացնել Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հնչած հայտարարությունների կապակցությամբ, երեքշաբթի լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով` հաջորդ շաբաթ ամենաքիչը երկու հանձնաժողով որոշել է լսումներ անցկացնել, որոնց ժամանակ ներկա կլինեն արտաքին գերատեսչության ներկայացուցիչները։

«Հուսով ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանակ կգտնի մասնակցելու լսումներին, որտեղ կքննարկվեն Աստանայում հնչած հայտարարություններն ու հարցերը, որոնք կապված են ԼՂՀ–ի և մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ», – ասել է Զոհրաբյանը։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտարարել է հետևյալը, – «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ է մտել այն վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն միայն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչվել են ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ ԱՀԿ–ի կողմից։ Սա քննարկման առարկա է»։  –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։