486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Պորոշենկոն հանձնարարել է մարդասիրական միջանցք ստեղծել արևելքի խաղաղ բնակչության համար
12:14
10 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել է մարդասիրական միջանցք ստեղծել այն խաղաղ բնակիչների համար,  ովքեր ցանկանում են հեռանալ ուժայինների հատուկ օպերացիաների անցկացման շրջաններից, երեքշաբթի հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ–ի ԱԽ–ին է ներկայացրել քաղաքացիական բնակչությունը փրկելու և Ուկրաինայի արևելքում նրան մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջանցքներ սահմանող բանաձևի նախագիծը։ Բանաձևի նախագծի քննարկման աշխատանքային հանդիպումը դրանից հետո ապարդյուն է անցել, և. ՄԱԿ–ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքով, նոր հանդիպումներ ծրագրված չեն։

Պորոշենկոն հանդիպել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարների հետ։

«Ուկրաինայի նախագահը հանձնարարել է ուժային գերատեսչությունների ղեկավարներին անհրաժեշտ պայմաններ ստեղծել մեկնել ցանկացող խաղաղ բնակչության համար»,– ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պորոշենկոն հանձնարարել է կառավարությանը ստանձնել մարդկանց տեղափոխման և բժշկական սպասարկման կազմակերպումը և շարժական կետերի ցանց բացել խաղաղ բնակչությանը խմելու ջրով, սննդով և դեղորայքով ապահովելու համար։ Տեղական պետական վարչակազմերը տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ նախարարների կաբինետի հետ միասին պետք է տեղավորեն բնակչությանը, որը ժամանում է ուժային հատուկ օպերացիայի անցկացման շրջանից։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Ուկրաինայի արևելյան և հարավային մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը։ Երկրի արևելքում ապրիլի կեսին անկախության կողմնակիցների դեմ կիևյան իշխանությունների ուժային լայնածավալ օպերացիա է սկսվել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Մոսկվայում այդ օպերացիան պատժիչ են անվանել և հորդորել Կիևին անհապաղ դադարեցնել այն։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: