481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ հնդկացիների ընտրական իրավունքները տասնամյակներ շարունակ խախտվում են
10:35
10 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում հնդկացիների ընտրական իրավունքները խախտվում են տասնամյակներ շարունակ, բազմաթիվ ցեղախմբերի համար քվեարկության տեղամասերն առհասարակ անհասանելի են, և ամերիկյան իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այդ խտրականությունը դադարեցնելու համար, հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը։

«Երբ խոսքն այդ հիմնարար իրավունքի իրագործման մասին է, բազմաթիվ մարդիկ և համայնքներ բախվում են էական խոչընդոտների հետ։ Մասնավորապես, դա վերաբերում է հնդիկներին և Ալյասկայի տեղաբնակներին»,– Հոլդերի խոսքն է մեջբերում ԱՄՆ արդարադատության պաշտոնական կայքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, հնդկացիների իրավունքները խախտում են նրանց համար դժվար հասանելի ընտրատեղամասերի դիրքը, քվեարկության կրճատված ժամանակը, միայն անգլերեն լեզվով քվեաթերթիկի օգտագործումն այն շրջաններում, որոնց բնակիչները վատ են տիրապետում լեզվին։

«Ալյասկայի որոշ շրջաններում պաշտոնյաները միավորում են երկու կամ ավելի` աշխարհագրականորեն մեկուսացված համայնքներ, որոնք միմյանց հետ օդային կամ ծովային կապ ունեն։ Որոշ ընտրողների համար դա նշանակում է, որ քվեարկելու համար նրանք պետք է ջրամբար կամ լեռնաշղթա անցնեն, որն անանցանելի է քվեարկության նոյեմբերյան օրը։ Դա պարզապես անընդունելի է, վրդովեցնող է»,– ասել է գլխավոր դատախազը։

Ըստ նրա, Արդարադատության նախարարությունը մտադիր է աշխատել ցեղախմբերի իշխանությունների և կոնգրեսի հետ տասնամյակներ ձգվող իրավիճակը փոխելու համար։

«Հնարավոր լուծում կլիներ դաշնային օրենսդրությունը, որը հնդկացիական ռեզերվացիա, Ալյասկայի տեղաբնակների կամ այլ ցեղախմբերի գյուղ ընդգրկող տարածքի իշխանությունից կպահանջեր  կազմակերպել ցեղախմբի իշխանությունների ընտրած վայրում առնվազն մեկ ընտրատեղամաս»,– ասվում է հայտարարությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: