483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Չուրկինը համոզված է, որ իր հեռախոսը գաղտնալսում են ԱՄՆ հատուկ ծառայությունները
11:09
09 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը համոզված է, որ ԱՄՆ–ի հատուկ ծառայությունները գաղտնալսում են իր հեռախոսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես, օրինակ, լիովին վստահ եմ, որ իմ բջջային հեռախոսը գաղտնալսվում է, դա ակնհայտ է, և ես դրանից եմ ելնում։ Իհարկե, մեր ներկայացուցչությունում կան գաղտնի շինություններ, որտեղ ես կարող եմ վստահաբար գործընկերներիս հետ քննարկել որոշ հարցեր։ Սակայն եթե անգամ այնտեղ չի գաղտնալսվում, ես ելնում են նրանից, որ գաղտնալսվում է», – հայտարարել է Չուրկինը Ռուսաստանի Առաջին ալիքի «Воскресное время» ծրագրի ե»թերում։

Չուրկինի խոսքերով` ինքը կարծում է, որ «իմ պաշտոնում ինձ միշտ գաղտնալսում են»։

«Քանի որ մենք անցել ենք «սառը պատերազմի» միջով, ինձ վրա այդ «գաղտնալսումը» որևէ կերպ չի ազդում», – նշել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

2013 թ.–ի հունիսի սկզբին ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ–ի Ազգային անվտանգության ծառայության լրտեսման ծրագրերի մասին տեղեկություններ էր հրապարակել ԶԼՄ–ներում։ Նախորդ տարվա հոկտեմբերին հատուկ ծառայությունների կողմից տեղեկատվության հավաքման հետ կապված սկանդալը նոր թափ ստացավ, երբ ԶԼՄ–ները, հղում անելով Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերին, տեղեկացրեցին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են ոչ միայն պոտենցիալ ահաբեկիչներին և իրավախախտներին, այլ անգամ օտարերկրյա պետությունների առաջին անձանց։

Այսպես, պարզվել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախ կարող էր դառնալ ԳԴՀ–ի կանցլեր Անգելա Մերկելը, ում բջջային հեռախոսի գաղտնալսումը կարող էր շարունակվել մի քանի տարի։ Գերմանիայի գլխավոր դատախազ Հարալդ Ռանգեն (Harald Range) հինգշաբթի նախաքննություն է սկսել ԱԱԾ–ի կողմից Մերկելի հեռախոսի գաղտնալսման գործով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: