486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ու Միացյալ առաջադեմ կոմունիստական կուսակցությունը հայտարարել են միասնական խորհրդակցական մարմին ստեղծելու մասին
16:10
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կոմունիստական կուսակցության և Հայաստանի առաջադեմ միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդները հայտարարել են միասնական խորհրդակցական մարմին ստեղծելու մասին, որի գործունեությունն ուղղված կլինի երկու քաղաքական ուժերի միջև համագործակցության համակարգմանը, ասել է Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը Հայաստանի միացյալ առաջադեմ կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` միավորման ձգտման պատճառը Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքում ձևավորված բարդ իրավիճակն է, քաղաքացիների անվտանգության հետ կապված խնդիրները։
«Հայաստանում այսօր բարդ իրավիճակ է ստեղծվել, շարունակվում է մեր դիրքերի գնդակոծումը ղարաբաղյան հակամարտության շփման գծում, նախօրեին հակառակորդի կրակից զոհվել են մեր երկու զինծառայողները, այսինքն կարելի է պնդել, որ անվտանգության խնդիրն այսօր հրատապ է», – ասել է Սարգսյանը։

Առաջադեմ կոմկուսի առաջնորդ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ Կոմկուսի նախկին ղեկավարության մեղքով քաղաքական ուժերը պառակտվեցին, սակայն համագործակցելու ցանկությունը երբեք նրանց չի լքել։

«Առանձին գործունեության այդքան տարիներից հետո մենք մտադիր ենք միավորվել, որպեսզի համագործակցենք և աշխատենք սոցիալ–տնտեսական իրավիճակը բարելավելու նպատակով», – ասել է Սաֆարյանը։

Պատասխանելով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Սաֆարյանն ասել է, որ փոխգործակցությունը հնարավոր է միայն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կունենան ձախ հայացքներ, որոնք չեն հակասում կուսակցությունների գաղափարախոսությանը։

Այժմ Հայաստանում գործում է երեք կոմունիստական կուսակցություն` Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի առաջադեմ կոմունիստական կուսակցությունն ու Նորացված կոմունիստական կուսակցությունը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իրեն համարում է Խորհրդային Միության Կոմկուսի իրավահաջորդը։ Հայաստանի Կոմկուսի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Վազգեն Սաֆարյանը լքել է կուսակցության շարքերը 1997 թ.–ին` հիմնադրելով Առաջադեմ միացյալ կոմունիստական կուսակցությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: