480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նոր միության կանոնների ձևավորմանը մասնակցելու պատմական հնարավորություն ունի
14:32
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական միությանն անդամակցելու շնորհիվ Հայաստանը նոր միության կանոնների ձևավորմանը մասնակցելու պատմական հնարավորություն ունի, կարծում է «Օդնակո. Եվրասիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը։

«Իմ կարծիքով, Հայաստանն ունի պատմական հնարավորություն, միությունը նոր է ստեղծվում, և նա, ով կկարողանա տեղ զբաղեցնել նոր միության միջուկում, նա էլ կմասնակցի միության կանոնների ձևավորմանը»,– ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Ուրալովը։

Նա ավելացրեց, որ եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանը պետք է երեք հիմնական խնդիր լուծի` Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցման վերականգնման օգնությամբ տարանցիկ ինտեգրման հարցը, նոր ինդուստրիալացման և միջտարածաշրջանային ինտեգրման հարցը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շրջանների միջև։

«Բելոռուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինն իր հերթին նշեց, որ եվրասիական ինտեգրումը եվրոպականից տարբերվում է նրանով, որ Եվրամիությունն արդեն կրում է իր ձևավորված կանոնները, որոնք նոր անդամները պարտավոր են ընդունել։

«Եվրաինտեգրումն առաջարկում է պատրաստի մոդել, ինչպես սուպերմարկետում` վերցրեք, բայց երբեք մի քննարկեք... Եթե չեք ուզում դա, ապա ոչ մի զիջում»,– ասաց նա։

Որպես օրինակ նա նշեց, որ Ղազախստանի առաջարկով Ռուսաստանը և Բելառուսը հրաժարվել են քաղաքական ինտեգրման որոշ կետերից, թեև պատրաստ էին դա ստորագրել։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, բայց դա տեղի չունեցավ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։