486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Պորոշենկոն մտադիր է երեք ամսում կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը. թերթ
10:40
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է կարգավորել երկրում տիրող ճգնաժամը երեք ամսում, իսկ երդմնակալությունից հետո առաջին այցը, որի ընթացքում նա կներկայացնի իրավիճակի լուծման իր ծրագիրը, նա ցանկանում է կատարել դիմակայության կենտրոն Դոնբաս։Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ուրբաթ գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով Պորոշենկոյի շրջապատում եղած աղբյուրներին։

Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման խաղաղ ծրագիր ներկայացնել և մեծ համաներում առաջարկել հունիսի 7–ին կայանալիք երդմնակալության ժամանակ։ Ընտրված նախագահը հայտնել էր, որ ենթադրում է նաև ապակենտրոնացում իրականացնել։ Նա պատմեց, որ այդ ծրագրի մշակման բանակցություններ է վարում ԵՄ–ի, Կանադայի և ԱՄՆ–ի հետ։ «Բարեփոխումների իր ծրագրի ներկայացումից անմիջապես հետո նախագահը կկատարի առաջին այցը։ Դրա երթուղին արդեն հայտարարվել է` Դոնբաս»,– պարբերականին են հայտնել Պորոշենկոյի շրջապատի մարդիկ։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չալին պատմել է թերթին, որ կարգավորման ծրագրում կլինի «ուրվագծված երեք ուղղություն»` երկրի ներսում համաձայնության հասնելու խաղաղ ուղի, ժնևյան կամ ավելի ներկայացուցչական ձևաչափով միջազգային երկխոսության օրակարգ, Ռուսաստանի հետ բանակցությունների երկկողմ օրակարգի կոնկրետ քայլեր։ Միջազգային երկխոսության շրջանակում Պորոշենկոն հույս ունի փոխզիջման հասնել ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև քաղաքական դաշտում և Բրյուսելի ու Մոսկվայի միջև` տնտեսական, ասել է Չալին։

«Միայն հաշվի առնելով այս երեք բաղկացուցիչները` կարելի է հասնել էսկալացիայի թուլացման, կարգավորել իրավիճակն Ուկրաինայում և դրա շուրջ»,– ասել է նախկին դիվանագետը։

Ուկրաինայի նախագահի ընտրությունը կայացել է մայիսի 25–ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնաառաջադրված միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին հաղթող է ճանաչել` նրա օգտին քվեարկել է ընտրողների 54.7 տոկոսը։ Ընտրություններն անցել են քաղաքական խորը ճգնաժամի և երկրի արևելքում անկախության կողմնակիցների դեմ կիևյան իշխանությունների ուժային լայնածավալ օպերացիայի ֆոնին, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Մոսկվայում այդ օպերացիան պատժիչ են անվանել և կոչ են անում Կիևին անհապաղ այն դադարեցնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: