481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի հանդեպ ռուսների վատ վերաբերմունքը հասել է պատմական առավելագույն աստիճանի. հարցում
14:49
05 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  ԱՄՆ–ի հանդեպ ռուսների վատ վերաբերմունքը շարունակում է աճել և մայիսին հասել է պատմական առավելագույն մակարդակի։ Այժմ ՌԴ քաղաքացիների 71 տոկոսը հայտարարում է, որ վատ է վերաբերվում Ամերիկային, հայտնում է Լևադա–կենտրոնը` ներկայացնելով անցկացրած հարցման արդյունքները։

90–ականների սկզբում ռուսների 10 տոկոսից պակաս մասն էր խոսում ԱՄՆ–ի հանդեպ ունեցած վատ վերաբերմունքի մասին։ Այնուհետև Ամերիկայի քաղաքականությունից դժգոհողների ցուցանիշը սկսեց կտրուկ մեծանալ։ Սակայն այդ ցուցանիշը չէր հասել այսպիսի թվի` 71%։

«Հակաամերիկյան տրամադրվածությունը շարունակում է աճել` 2014 թվականի մայիսին հասնելով պատմական առավելագույնի` ռուսների 71 տոկոսն իր վերաբերմունքը գնահատել է «հիմնականում վատ» կամ «շատ վատ»։ Հարցվածների կարծիքով` այսօր ԱՄՆ–ն (69%) և Ուկրաինան (30%) Ռուսաստանի նկատմամբ ամենաթշնամական տրամադրված երկրներն են»,– ասել են սոցիոլոգները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այդ հարցումն անցկացվել է Ուկրաինայի հարավ–արևելքի ուժային օպերացիայի ֆոնին, որը սկսել են Կիևին ենթակա ուժայինները, որպեսզի ճնշեն տեղի բնակիչների դժգոհությունները փետրվարի 22–ի պետական հեղաշրջումից հետո։

Ուկրաինայի իրադրությունը հանգեցրել է նրան, որ Ղրիմում քվեարկել են ՌԴ–ի հետ վերամիավորվելու օգտին, իսկ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները սեփական անկախության հանրաքվեներ են անցկացրել։ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալուց հետո ԱՄՆ–ն և ԵՄ–ն որոշել են պատժամիջոցներ սահմանել մի շարք ռուս պաշտոնյաների և գործարարների դեմ` հաստատվել են այն մարդկանց ցուցակները, որոնց մուտքն արգելվել է,  սառեցվել են նրանց ակտիվները։

Սոցիոլոգների տվյալների համաձայն, բացասական վերաբերմունք է ձևավորվում նաև ուկրաինական ճգնաժամում ներգրավված այլ կողմերի նկատմամբ, օրինակ` Եվրամիության, որի հանդեպ վերաբերմունքը հասել է աննախադեպ մակարդակի ։ 

Հարկ է նշել, որ վերջին տարվա ընթացքում մեծացել է Չինաստանի հանդեպ վերաբերմունքը` 62 տոկոսից հասնելով 77 տոկոսի։ Հարցվածների 40 տոկոսը ՉԺՀ–ն համարում է Ռուսաստանի առավել մոտ դաշնակիցը (երկրորդը` Բելառուսից հետո)։

Լևադա–կենտրոնի հարցումն անցկացվել է 2014 թվականի մայիսի 23-26–ը 18 տարեկանից բարձր 1.6 հազար մարդու շրջանում երկրի 45 շրջանների 130 բնակավայրերում։ Տվյալների սխալ լինելու հավանականությունը չի գերազանցում 3.4 տոկոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: