483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Քերին խնդրել է Պորոշենկոյին ապացույցներ ներկայացնել, որ ՌԴ–ն մասնակցել է Ուկրաինայի արևելքի իրադարձություններին. ԶԼՄ
11:06
05 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը կապված է երկրի արևելքում գործող ապստամբների հետ, գրում է New York Times պարբերականը։

Նախօրեին Պորոշենկոն Վարշավայում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ դրանից առաջ հանդիպել է Քերիի հետ։ ԶԼՄ–ներն ակտիվ լուսաբանել են ընտրված նախագահի և Օբամայի հանդիպման արդյունքները, սակայն պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքների մասին քիչ է հայտնի։ Ուկրաինական ԶԼՄ–ների տվյալներով` քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի ժողովրդավարական զարգացումը, Քերին նաև հայտնել է, որ հիացած է ուկրաինական ժողովրդով, նշել  է Պորոշենկոյի հաջողությունն անցած ընտրություններում։

New York Times–ի տվյալներով, Քերին առանձին խնդրել է Պորոշենկոյին ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը կապված է Ուկրաինայի արևելքի ապստամբների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հինգշաբթի Քերին բանակցություններ կանցկացնի ռուսական ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Փարիզում, որտեղ կողմերը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական «TF1» հեռուստաալիքի և «Europe 1» ռադիոկայանի հետ զրույցներում մերկացրել էր Արևմուտքին` Ուկրաինայի իրավիճակում Ռուսաստանին մերկապարանոց մեղադրանքներ ներկայացնելու համար։ Նախագահը նշել էր, որ Արևմուտքի երկրները, նախքան Ռուսաստանին մեղադրելը, պետք է իրական ապացույցներ ներկայացնեն, որ Մոսկվան իբր միջամտել է Ուկրաինայի իրավիճակին` այնտեղ զենք մատակարարելով և զորամիավորումներ ուղարկելով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: