480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն Հայաստանի հետ փոխգործակցության ուղիներ է փնտրում, որը համապատասխանում է նրա նոր քաղաքական ուղղվածությանը
19:27
03 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ն Հայաստանի հետ փոխգործակցության ուղիներ է փնտրում, որը համապատասխանում է նրա նոր քաղաքական ուղղվածությանը, երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։

«Մենք շարունակում ենք մեր գործունեությունը գործընկերության և փոխգործակցության համաձայնագրի շրջանակներում արդեն համաձայնեցված ոլորտներում և դրան զուգահեռ փնտրում ենք համագործակցության նոր ուղղություններ, որոնք համապատասխանում են Հայաստանի նոր քաղաքական ուղղվածությանը», – ասել է Հրիստեան ԵՄ «Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում» 18-ամսյա ծրագրի շնորհանդեսի ժամանակ։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։

Անդրադառնալով Հայաստանի կողմից ԵՄ–ի հետ ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու ստորագրման հնարավորությանը` Հրիստեան նշել է, որ այդ փաստաթուղթը չի կարող հանվել Ասոցացման համաձայնագրի փաթեթից, քանի որ այն համաձայնագրի փաթեթի անբաժանելի մասն է։

«Գոյություն ունի փաստաթղթերի փաթեթ, որոնք ներառված են նաև Վիլնյուսի  գագաթնաժողովի (Արևելյան գործընկերություն, 2013 թ. նոյեմբեր) հռչակագրում, և  հայկական կողմը խնդրել է, որպեսզի մենք շարունակենք աջակցություն ցուցաբերել ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Այժմ շարունակվում է Հայաստանի հետ ԵՄ–ի հարաբերությունների վերանայման գործընթացը։ Եվ այս գործընթացը կշարունակվի մինչև չորոշվի, թե ինչպես են իրականացվելու վիլնյուսյան պայմանավորվածությունները մեր նախատեսած ոլորտներում փոխգործակցության հաստատմանը զուգահեռ», – ասել է Հրիստեան։

Նրա խոսքերով` սա երկար և աշխատատար գործընթաց է, և դրա արդյունքները կարող են այնքան էլ շոշափելի չլինել։ 

«Սակայն, ինչպես տեսնում եք, վերջերս մենք շարունակում ենք մեր համագործակցությունը տարբեր ուղղություններում և տարբեր նախարարությունների հետ, որպեսզի մեր համագործակցությունը համահունչ լինի այն որոշման հետ, որը Հայաստանն ընդունել է սեպտեմբերի 3–ին», – ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։

2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ՄՄ–ին միանալու և Եվրասիական տնտեսական միության հետագա ձևավորման գործընթացում մասնակցելու մտադրության մասին։ ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Երևանը 2013 թ.–ի նոյեմբերին կայացած «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։