486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ժողովրդավարական կառավարման աջակցման ԵՄ ծրագիրն է մեկնարկել
17:04
03 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում» ԵՄ 18-ամսյա ծրագիրը, որի արժեքը 949,7 հազար եվրո է:

«Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման գործընթացին և երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու արդյունավետ կառավարմանը», - ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել է Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը զբաղվելու է ծրագրի իրականացմամբ:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նախագիծը հիմնականում ուղղված է հասարակական հատվածի և նրա ռեսուրսների ամրապնդմանը: «Այս ծրագիրը իր բոլոր բաղկացուցիչներով չափազանց կարևոր է, քանի որ ամրապնդում  է հասարակության դերը որոշումների ընդունման գործում», - նշել է Մանուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Նախարարը կարծում է, որ իշխանությունների որոշումներն ու գործողությունները շատ ավելի լեգիտիմ են, երբ նրանք ընդունվում և իրականացվում են հասարակության հետ միասին, և նրա կարծիքով` մեկնարկած ծրագրի կարևորությունը պետական ծրագրի քննարկման և իրականացման գործում հայկական հասարակության ավելի ակտիվ ներգրավվածությունն է:

Նա նաև ավելացրել է, որ ծրագիրը պարունակում է տարրեր, որոնք նախատեսում են լրագրողների հետ շփումներ և հասարակական հատվածի կարգավորման հարցեր:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն միշտ աշխատում է քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ և իր ռազմավարության մեջ առաջ է տանում ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը և օբյեկտիվ տեղեկատվության հասանելիությանը, ինչպես նաև քաղաքական զանազանությանը վերաբերող հարցեր: «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել այս ծրագիրը», - ասել է նա:

Ծրագրով նախատեսվում է ֆինանսական և իրավական աջակցություն ցուցաբերել հասարակական կազմակերպություններին` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության կազմակերպման հնարավորությունների ընդլայնման  նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: