480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն պաշտոնապես հայտնել է ԵԽԽՎ–ին, որ ժամանակավորապես դադարեցնում է հարաբերությունները. Պուշկով
10:20
03 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան պաշտոնապես ծանուցել է ԵԽԽՎ–ին, որ դադարեցնում է հարաբերությունները վեհաժողովի հետ և հրաժարվում է խորհրդաժողովի ամառային նստաշրջանի մասնակցությունից, հայտնում է Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

«Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին։ Մենք ժամանակավորապես խզում ենք խորհրդաժողովի հետ հարաբերությունները, դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պատվիրակության դեմ պատժամիջոցներ են գործում։ Այս մասին մայիսի 26-ին տեղեկացվել է ԵԽԽՎ նախագահական կոմիտեի անդամը, «եվրաձախակողմյանների» խմբի ղեկավար Թինի Քոքսը, երբ նա ժամանել էր Մոսկվա և հանդիպել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ»,– ասել է Պուշկովը «Իզվեստիա» թերթի հետ ունեցած զրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ Նարիշկինը նաև նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին։

«Ուղերձում նշված է ռուսական կողմի հիմնավորումը` Ղրիմի և ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, քննադատության է ենթարկվում ԵԽԽՎ–ի` ռուսական պատվիրակությանը մի շարք լիազորություններից զրկելու որոշումը, խոսվում է նաև այն մասին, որ մենք չենք հրաժարվում երկխոսությունից, սակայն մերժում ենք պատժամիջոցների լեզուն, քանի որ դրանք անհնարին են դարձնում համագործակցությունը։ Պետդումայի նախագահը Ստրասբուրգ այցելելու և այնտեղ ելույթ ունենալու պատրաստակամություն է հայտնել, սակայն միայն ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո»,– նշել է Պուշկովը։

ԵԽԽՎ–ն ապրիլին հակառուսական բանաձև է ընդունել Ղրիմի` Ռուսաստանին միանալու կապակցությամբ, և ռուսական խորհրդարանականներին զրկել է մինչև 2014 թվականի ավարտը  քվեարկելու, խորհրդաժողովի ղեկավար մարմինների աշխատանքներին մասնակցելու և դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից։ Այնուհետև Պետդուման էլ հայտարարություն է ընդունել, որի համաձայն` ԵԽԽՎ–ում չի կարող վերսկսվել երկխոսությունը, քանի դեռ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են գործում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։