483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է դիվանագիտական պատասխան տար Նազարբաևին. Դեմկուսի առաջնորդ
16:09
02 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է  դիվանագիտական պատասխան տար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` ի պատասխան Աստանայում արած նրա հայտարարությանը, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Աստանայում մայիսի 29–ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15–ը միանալ ԵՏՄ–ին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին տառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ Հայաստանը ԱՀԿ է մտել մի վերապահումով, դրույթները պետք է տարածվեն միջազգային սահմանների շրջանակում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքների վրա։ Դա քննարկման համար»։

«Պատասխանը պետք էր տալ տեղում, հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ինքներս ենք մեկուսացնում Ղարաբաղը։ Այդ տհաճ հայտարարությունը բխում է Ղարաբաղի շուրջ մեր ԱԳՆ դիրքից։ Մենք մինչ օրս ղարաբաղյան կարգավորման և կարգավորման մեր տեսլականի շուրջ վերջնական հայեցակարգ չենք ներկայացրել` ամբողջովին հույս դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման և սկզբունքների վրա»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, անհրաժեշտ էր դիվանագիտական պատասխան տալ, որի էությունը պետք լինի այն, որ եթե Հայաստանից պահանջում են Ղարաբաղի հետ սահմանում մաքսակետի առկայություն, ապա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ պետություն և դադարեցնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Ինչպես կարծում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդը, Հայաստանը չպետք է քաղաքականացնի խնդիրը, այլ անդրադառնա մարդասիրական բաղադրիչին` հաշվի առնելով Ղարաբաղի տնտեսական շահերը։

«Հետապնդելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու սեփական տնտեսական նպատակները` Հայաստանը պետք է ոչ պաշտոնական բանակցություններ վարեր Ղարաբաղի մասնակցության հնարավոր քննարկման շուրջ, ինչը չի արվել»,– ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ–ին և ԱՊՀ–ին առանց Ղարաբաղի, հայկական դիվանագիտության սխալն էր, քանի որ Ղարաբաղն իր ժամանակին դուրս է եկել Ադրբեջանի կազմից։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հինգշաբթի ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու պայմանագիրն անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակներում։ 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։