486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Արցախն արդեն վաղուց միասնական տնտեսական և սոցիալական տարածք են կազմում. պատգամավոր
15:59
02 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու Արցախն արդեն վաղուց  միասնական տնտեսական և սոցիալական տարածք են ներկայացնում, երեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը։

Աստանայում մայիսի 29–ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15–ը միանալ ԵՏՄ–ին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին տառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ Հայաստանը ԱՀԿ է մտել մի վերապահումով, դրույթները պետք է տարածվեն միջազգային սահմանների շրջանակում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքների վրա ։ Դա քննարկման համար»։

«Ղազախստանի հայտարարությունը տհաճ էր բոլորին, սակայն դա նիստի այն ձևաչափը չէր, որում պետք է քննարկվեր ղարաբաղյան հակամարտության հարցը, իսկ հայտարարությունը հասցեագրված էր Ադրբեջանին»,– ասաց Դավթյանը։

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում լավագույն պատասխանը լռությունն էր, ինչպես և արեց հայկական կողմը, քանի որ Աստանայում հնչեցրած ցանկացած չպատրաստած պատասխանն ավելի մեծ թվով հարցեր կառաջացներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

«Խոսքը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության մասին էր, և բարձրացված աղմուկը հասկանալի չէ։ Հայաստանը ՄԱԿ–ին և ԱՊՀ–ին անդամակցել է առանց Արցախի, և ԵՄ–ի հետ ասոցացման հարցը նույնպես քննարկել է առանց Արցախի, ինչը բնական է»,– ասաց Դավթյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում բազմիցս հնչեցվել է` Ղարաբաղը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան ունի այժմ։

Դավթյանը նշեց, որ 1991 թվականին Ղարաբաղն անկախ պետություն է հռչակվել, և Հայաստանն այդ բոլոր տարիներին հանդես է եկել որպես նրա անվտանգության երաշխավոր։

«Հայաստանն ու Արցախն իրենցից ընդհանուր տնտեսական, սոցիալական, կրթական տարածք են ներկայացնում, և ինտեգրման մակարդակը միայն կամրապնդվի, իսկ Ղարաբաղի օգնության ծավալները կընդլայնվեն»,– ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը, ապա, նրա խոսքով, ամսվա ընթացքում կհամաձայնեցվեն որոշ տեխնիկական հարցեր, ինչից հետո Հայաստանը կընդգրկվի ԵՏՄ–ում։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հինգշաբթի ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու պայմանագիրն անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակներում։ 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։