484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Նազարբաևի հայտարարությունը հարկավոր է դիտարկել ՌԴ–ի և Ադրբեջանի հետ Ղազախստանի հարաբերությունների, այլ ոչ թե ղարաբաղյան հարցի համատեքստում. փորձագետ
14:57
02 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արած հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, հարկավոր է դիտարկել ղազախա–ադրբեջանական և ղազախա–ռուսական հարաբերությունների, այլ ոչ թե ղարաբաղյան հարցի համատեքստում, կարծում է հայ փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մայիսի 29–ին տեղի ունեցած նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր նաև ԵՏՄ–ին Հայաստանի միանալու հարցը, Նազարբաևը հայտարարեց հետևյալը, – «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը, որը Հայաստանը ԱՀԿ է մտել այն վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն միայն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչված են ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ ԱՀԿ–ի կողմից։ Սա քննարկման համար»։

«Այն, որ Նազարբաևն ընթերցել է Ադրբեջանի նախագահի նամակը, խոսում է այն մասին, որ նրանք Ղազախստանի հետ սերտ հարաբերությունների մեջ են, ինչպես նաև դա խոսում է Ռուսաստանի հետ ունեցած որոշ տարաձայնությունների մասին, այլ ոչ թե այն մասին, թե ինչպես է Ղազախստանը վերաբերվում Հայաստանին և Ղարաբաղին։ Նազարբաևի հայտարարությունը հարկավոր է դիտարկել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների, այլ ոչ թե Ղարաբաղի հետ կապված իրավիճակի համատեքստում», – ասել է Իսկանդարյանը։

Նրա կարծիքով` Ալիևի նամակի ընթերցումը խոսում է նաև այն մասին, որ Ադրբեջանը հնարավոր բոլոր հարթակներում խոսելու է Ղարաբաղի հարցում ունեցած իր դիրքորոշման մասին։
«Ադրբեջանական կողմի նամակը նշանակում էր, որ Ադրբեջանը հնարավոր բոլոր հարթակներում դեմ է լինելու Հայաստանին, ցանկացած ձևաչափում», – նշել է Իսկանդարյանը։

Նրա կարծիքով` այն, ինչի մասին խոսում են հայկական ԶԼՄ–ներում և ինչ իրականում տեղի է ունեցել Աստանայում, տարբեր բաներ են։ «Նազարբաևը Ղարաբաղի մասին ոչինչ չի ասել։ Նազարբաևն ասել է, որ Հայաստանը կմտնի ԵՏՄ իր ճանաչված սահմաններում։ Այսինքն, ինչ-որ մեկը մտածում էր, որ մտնելու ենք ո՞չ այդ սահմաններով», – ասել է փորձագետը։
Նա նաև ավելացրել է, որ Մաքսային միություն մտնելը չի կարող ազդել Հայաստանի և ԼՂՀ–ի ֆորմալ տնտեսական տարածքի վրա։

«Ոչ պաշտոնական ձևաչափում Հայաստանի և Ղարաբաղի միջև միասնական տնտեսական տարածքի ռեժիմ է գործում։ Այն միասնական տարածք եղել է և կմնա», –ավելացրել է փորձագետը

Իսկանդարյանը նաև նշել է, որ մինչև Մաքսային միություն մտնելն ու միասնական տնտեսական տարածքի ձևավորման գործին մասնակցելը Հայաստանը Ռուսաստանի և Եվրոպական միության հետ որոշ համաձայնություններ է ունեցել, որոնք ոչ մի կերպ չեն խանգարել Հայաստանի և Ղարաբաղի միջև միասնական տնտեսական տարածքի ռեժիմին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։