486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԼՂՀ–ի միջև մաքսակետ չի կարող լինել. էկոնոմիկայի նախարար
13:26
02 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ԼՂՀ–ի միջև որևէ մաքսակետ չի կարող լինել, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Չեմ կարծում, որ Հայաստանի և ԼՂՀ–ի միջև մաքսակետ սահմանվի», – ասել է Ճշմարիտյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ներառված չէ որևէ միությունում կամ կազմակերպությունում ԼՂՀ–ի հետ միասին` ոչ ՄԱԿ, ոչ ԱՊՀ, ոչ այլ կազմակերպություն։ Այնուամենայնիվ, նախարարի խոսքերով, ԼՂՀ–ում արտադրված ապրանքները կարող են ազատ իրացվել և հայկական շուկայում, և ԱՀԿ անդամ–երկրների շուկաներում, և եվրոպական շուկայում։ «Դեռ ոչ մի հարց չի ծագել։ Ինչու՞ դրանք պետք է ծագեն հիմա», – նշել է նա` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մտնելու հեռանկարները ղարաբաղյան խնդրի համատեքստում։

Խոսելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին, ով մարտի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը` Ճշմարիտյանը նշել է, որ չարժե մեծ նշանակություն տալ ԵՏՄ–ի հետ կապ չունեցող երրորդ երկրի ղեկավարության նամակի տեքստին։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր, թե «Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միայն այն սահմանների շրջանակում, որոնցով նա մտել է ԱՀԿ»։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։