484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշը` անմոռուկը, չի կարող գրագողություն լինել. ՀՀՀ խորհրդի նախագահ
19:00
30 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Անմոռուկը, որը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների տարբերանշանն է, չի կարող գրագողություն լինել և բոլոր նմանատիպ տարբերանշաններից տարբերվում է իր մոտեցումներով, լրագրողներին է ասել Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը։

«Ես բացառում եմ, որ այս տարբերանշանը կարող է գրագողություն լինել, սա բացարձակապես այլ խորհրդանիշ է ` իր գաղափարախոսությամբ  և մոտեցումներով», – ուրբաթ լրագրողներին ասաց Ջաղինյանը։

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարվեց, որ միջոցառումների խորհրդանիշը կդառնա անմոռուկ ծաղիկը, որի գրաֆիկական պատկերը մշակել է «Շարմ» ընկերությունը։ Մրցույթի արդյունքում աշխատանքային խումբը տասնյակ աշխատանքներից ընտրեց անմոռուկ ծաղիկը, իսկ հետո այն հաստատեց հանձնաժողովը։

«Ճիշտ նույն տարբերանշանից չկա։ Կան դրան քիչ թե շատ նմանները։ Սակայն այս տարբերանշանը տարբերվում է մնացած բոլորից նաև գունային երանգներով, և տարբերությունը զգալի է», – ընդգծել է Ջաղինյանը։

Նա նաև ավելացրել է, որ որպես քաղաքացի, ինչպես նաև որպես անձ, ով մասնակցել է այս տարբերանշանի ընտրությանը, գոհ է ընտրված տարբերանշանից, և այն նրան շատ է դուր գալիս։ «Ինձ դուր է գալիս տարբերանշանի գաղափարախոսությունը և այն, թե ինչպես է այն ներկայացված։ Իմ կարծիքով` սա արժանի տարբերանշան է, որը կզբաղեցնի իր արժանի տեղը», – նշել է նա։

Խոսելով տարբերանշանի ստեղծման վրա ծախսած միջոցների մասին` նա նշել է, որ կոնկրետ բան չի կարող ասել, սակայն խոսքն առասպելական թվերի մասին չէ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: