478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Աբխազիայի ընդդիմությունը, նախևառաջ, պահանջում է նախագահի հրաժարականը. ընդդիմության առաջնորդ Հաջիմբա
12:54
30 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աբխազական ընդդիմության գլխավոր պահանջը նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականն է, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել ընդդիմադիրների առաջնորդ, հանրապետության նախկին փոխնախագահ Ռաուլ Հաջիմբան։

«Նախագահի հրաժարականը` նախևառաջ։ Մնացածը շղթայի օղակներ են»,– նշել է նա։

Հաջիմբան, ով նախօրեին ընտրվել է ընդդիմադիր «ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդի» ղեկավար, ընդգծել է, որ երկխոսությունը ներկայիս իշխանությունների հետ շարունակվում է։ «Առայժմ խոսակցությունը, ինչպես ասում են, շարունակվում է։ Թե ինչպիսին կլինի արդյունքը, ցույց կտա ժամանակը»,– հայտնել է նա։

Հաջիմբայի խոսքով` հանրապետությունում դրությունն այժմ նորմալ է։ «Իրավիճակը հանգիստ է, ոչ մի միջադեպ»,– ասել է նա։

Աբխազիայի մայրաքաղաքում դրությունը սրվել է երեքշաբթի երեկոյան` ընդդիմության ներկայացուցիչները վերահսկում են աբխազական ադմինիստրացիայի շենքը և հայտարարել են, որ իրենց ձեռքն են վերցնում են հանրապետության ժամանակավոր կառավարումը։ Ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը և իշխանական համակարգի բարեփոխումներ։

Այդ իրադարձություններին նախորդել է Սուխումիի բազմահազարանոց ցույցը կառավարական շենքերի մոտ։ Հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբն իրավիճակը բնութագրել է որպես իշխանությունը զավթելու փորձ ուժային ճանապարհով։

Երկրի վարչապետը հայտարարել է, որ Աբխազիայի նախագահի փոփոխությունը կարող է կատարվել միայն ընտրությունների արդյունքում։ Հինգշաբթի Աբխազիայի խորհրդարանն ընդդիմության ցույցերի ֆոնին որոշում է ընդունել վարչապետին անվստահություն հայտարարելու մասին և առաջարկել է երկրի նախագահին կամավոր վայր դնել լիազորությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: