480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն կբացվի 2015թ. հունվարին
18:28
29 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ճապոնիայի ռեզիդենտ  (ազգային) դեսպանատուն կբացվի 2015 թվականի հունվարին, հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը պրոֆիլային հանձնաժողովների նիստում` նվիրված բյուջեի կատարողականի  հաշվետվությանը։

«Որոշումն արդեն ընդունվել է, և 2015 թվականի հունվարին Երևանում կբացվի Ճապոնիայի ռեզիդենտ դեսպանատուն, և հունիսի ընթացքում մենք սպասում ենք աշխատանքային խմբի այց»,– ասաց Մանասարյանը։

Դեսպանության աշխատանքը, նրա խոսքով, կդյուրացնի և կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Փոխնախարարն ընդգծեց, որ ասիական ուղղությունը շատ կարևոր է Հայաստանի համար, և այդ ուղղությամբ հատուկ դեր է ունեն Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերությունները։

«Շարունակվում են դիվանագիտական աշխարհագրության ընդլայնման հետևողական քայլերը, հատկապես ակտիվացել են կապերն ասիական և լատինաամերիկյան ուղղությամբ»,– նշեց նա։
Մի քանի ամիսների հարց է, Մանասարյանի խոսքով, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության բացումը։ «Այդ որոշումն արդեն ընդունվել է, և մոտ օրերին մենք ԱՄԷ–ից դեսպանի թեկնածության առաջարկի պաշտոնական հայտ ենք ստացել»,– ասաց նա։

Ըստ նրա, այդ քայլը կնպաստի նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իսկ այդ երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով` կարելի է խոսել տվյալ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի իրական ակտիվացման մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: