486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՏՀ –ին և ՄՄ–ին Հայաստանի անդամակցության հարցերը տեխնիկական բնույթ են կրում. ԱԳՆ ղեկավարի տեղակալ
16:32
29 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը Հայաստանի միացման` հստակեցում պահանջող հարցերը զուտ տեխնիկական բնույթ են կրում, հինգշաբթի հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ԱԺ հանձնաժողովների նիստում` նվիրված 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը։

«Առաջացած խնդիրները չեն վերաբերում հայեցակարգային հարցերի։ Դրանք «ճանապարհային քարտեզում» ընդգրկված և տեխնիկական լրամշակման կարիք ունեցող հարցեր են»,– ասաց Մանասարյանը։

Նա նշեց, որ Աստանայում Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի այսօրվա նիստի ընթացքում չի ենթադրվել ԵԱՏՀ–ին Հայաստանի միացման պայմանագրի ստորագրում։

«Այսօր նախագահն առաջարկել է ստորագրել համաձայնագրերը մինչև հունիսի 15–ը, և մենք պատասխանի ենք սպասում»,– ընդգծեց ԱԳՆ ղեկավարի տեղակալը` ավելացնելով, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։

Պատասխանելով պատգամավորների հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, մաքսային սահմանի հաստատում Հայաստանի և Արցախի միջև, Մանասարյանը նշեց. «Լեռնային Ղարաբաղի հարցը հայեցակարգային հարց է, իսկ ես ինչպես նշեցի, հայեցակարգային հարցերով տարաձայնություններ չեն եղել»։

ԱԳՆ փոխնախարարի խոսքով` համաձայնագրի ստորագրումը չի հետաձգվել, և այդ գործընթացում որևէ խնդիր չկա։

«Ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է, և եթե կան որոշ չճշտված հարցեր, ապա դրանք կարելի է լուծել մեկ–երկու օրվա ընթացքում, ինչպես ասաց Հայաստանի նախագահն իր խոսքում»,– ընդգծեց Մանասարյանը` ավելացնելով, որ ԵԱՏՀ անդամ երկրները բարյացակամ են տրամադրված, և նախագահի հնչեցրած ժամկետները բավականին իրատեսական են։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Աստանայում հայտարարել է, որ Երևանը կմիանա Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին մինչև հունիսի 15–ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։Պուտինի խոսքով` նիստի ընթացքում կողմերն անդրադարձան Եվրասիական միության մասնակիցների շրջանակի ընդլայնման հարցին, քննարկեցին միությանը Հայաստանի միանալու պայմանագրի օրինագիծը»։ «Այդ փաստաթուղթը հարկավոր է հաստատել և ստորագրել ամենամոտ ժամանակում։ Հայկական կողմը կցանկանար դա անել հունիսին, ընդհանուր առմամբ մենք համաձայն ենք։ Հույս ունենք, որ Հայաստանը միության գործարկումից հետո կկարողանա դառնալ միության լիիրավ անդամ», – ասել է Պուտինը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը հինգշաբթի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորագրել, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: