486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի հատուկ ծառայությունները չգիտեն` որքան է գաղտնի տվյալների արտահոսքի ողջ ծավալը. Սնոուդեն
11:02
29 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան հատուկ ծառայությունները չգիտեն` որքան է գաղտնի տվյալների արտահոսքի ողջ ծավալը, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։

«Նրանք գաղափար անգամ չունեն, թե ընդհանրապես ինչ փաստաթղթեր են վերցրել։ Հսկողությունն այնքան թույլ և անփույթ էր, որ ոչ միայն պետական ծառայողը, այլ նաև ցանկացած մասնավոր կապալառու կարող էր մտնել Ազգային անվտանգության գործակալության շենք, վերցնել ուզածն ու դուրս գալ, իսկ նրանք երբեք դրա մասին չէին իմանա», – ասել է Սնոուդենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` սա լուծում պահանջող խնդիր է, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Բացի այդ, ինչպես կարծում է հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը, ԱՄՆ–ի իշխանությունները պետք է պարզեն, թե արդյո՞ք նման դեպքեր չեն եղել նախկինում։

Սնոուդենը 2013 թ.–ին ամերիկյան հատուկ ծառայությունների զանգվածային լրտեսության ծրագրերի մասին տեղեկատվություն էր տարածել, ինչի հետևանքով խոշոր միջազգային սկանդալ էր ծավալվել։ ԱՄՆ–ի իշխանությունները մեղադրում են նրան գաղտնի տվյալներ հրապարակելու մեջ։ 2013 թ.–ի հունիսից ԱՄՆ–ից  փախած Սնոուդենը գտնվում էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։ Օգոստոսին նա Ռուսաստանում ժամանակավոր բնակություն հաստատելու մեկ տարվա իրավունք ստացավ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։