486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ սպառել է իրեն, հարկավոր են համագործակցության նոր ձևեր` ի դեմ Մաքսային և Եվրասիական միության. փորձագետ
17:09
27 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ-ն ներկա տեսքով սպառել է իրեն, հարկավոր է փնտրել համագործակցության նոր ձևաչափեր` ի դեմ Մաքսային և Եվրասիական միության, երեքշաբթի ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին նվիրված Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև–Քիշնև տեսակամրջի ընթացքում։

«Կարծում եմ, որ ԱՊՀ ձևաչափն այն տեսքով, որով հիմա կա, արդեն սպառել է իրեն։ Հարկավոր է փնտրել նոր ձևեր, և դրանք գոյություն ունեն` Մաքսային միությունը, Եվրասիական միությունը և ամենահին կառույցը` ՀԱՊԿ–ն։ Ժամանակն է անցնել այդ ձևաչափերին և հիշել սխալների մասին, որոնք կատարվել են ԱՊՀ–ի ձևավորման ժամանակ` որպես միասնական քաղաքական և տնտեսական օրգանիզմ», – ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով` հարկավոր է հրաժարվել իրար հետ «միջոցառումային» աշխատելաոճից, քանի որ այսօր ԱՊՀ երկրներում քիչ բան գիտեն հարևան երկրների ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ինչպես կարծում է փորձագետը, ԱՊՀ–ի շրջանակներում այդպես էլ չձևավորվեց միասնական տեղեկատվական հարթակ, ինչը թեթև ուժի ամենակարևոր տարրն է, առանց որի ինտեգրացիոն գործընթացներն անիմաստ են դառնում։

«Ես մեծ էնտուզիազմով եմ վերաբերվում նոր ձևաչափերին։ Դա քայլ է դեպի առաջ և էվոլյուցիա նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրման գործում, և ես կարծում եմ, որ մենք չենք կրկնի այն սխալները, որոնք կատարել ենք ԱՊՀ–ում, և այսօր նոր իրողությունների մակարդակով կկարողանանք կառուցել ավելի կենսունակ միություններ, որոնց կարիքը բոլորս շատ ունենք», – ասել է Հարությունյանը։

Հայ գործընկերոջ հետ համակարծիք է նաև ղազախ քաղաքագետ Բոլատ Բայկադամովը, ով նշել է, որ ԱՊՀ–ն այդպես էլ չդարձավ գործունյա կառույց, ինչի կապակցությամբ նոր հարթակ (Եվրասիական տնտեսական միություն) ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ։

Աստանայում մայիսի 29–ին տեղի կունենա Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները նախատեսում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրել, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեության գործնական կողմերը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։