480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ն հիասթափված է ԵԱՀԿ–ի` Ուկրաինայում լրագրողների ձերբակալության վերաբերյալ քննարկման արդյունքներից. LifeNews
10:41
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԳՆ–ն հիասթափված է Ուկրաինայում LifeNews լրագրողների ձերբակալության փաստով Վիեննայում ԵԱՀԿ խորհրդի նիստի քննարկման արդյունքներից և բացարձակ անհանդուրժողական է համարում այն, որ ձերբակալված լրագրողներին մերժում են հանդիպել փաստաբանների և հյուպատոսական աշխատողների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին։

Մայիսի կեսին Ուկրաինայի Ազգային գվարդիան Կրամատորսկում, որտեղ տեղական ապստամբների հետ կիևյան ուժայինների մարտեր են ընթանում, ձերբակալել է LifeNews–ի լրագրողներ Օլեգ Սիդյակինին և Մարատ Սայչենկոյին։ Ուկրաինական իշխանությունները նրանց մեղադրել են երկրի արևելքում «ահաբեկչության» օժանդակության մեջ։ Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայից պահանջել են, այդ թվում` ԵԱՀԿ մասով, անհապաղ ազատել լրագրողներին, սակայն այդ պահանջն առայժմ չի կատարվել։ Հինգշաբթի Ռուսաստանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հերթական նիստում բարձրացրել է ձերբակալված լրագրողների իրավունքների հարցը։

«Ռուսական կողմը հիասթափված է Վիեննայում մայիսի 22–ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի` LifeNews–ի լրագրողներ Մարատ Սայչենկոյի և Օլեգ Սիդյակինի ձերբակալության աղաղակող փաստի քննարկումների արդյունքներով։ Միանգամայն անհանդուրժողական ենք համարում այն, որ լրագրողներին մերժում են փաստաբանների, հյուպատոսական աշխատողների և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումների հարցում։ Լիակատար անտեղյակությունը մտահոգում նրանց մտերիմներին և հարազատներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջում է անհապաղ ազատել ռուս լրագրողներն և Ուկրաինայում ԶԼՄ–ների ազատ աշխատանք պայմաններ ապահովել, կոչ է անում ԵԱՀԿ ղեկավարությանը, ԶԼՄ–ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին և Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն այդ նպատակներին հասնելու համար։

ՌԴ ԱԳՆ կարծիքով, նրանք, ովքեր իշխում են Կիևում` մերժելով լրագրողներին փաստաբանների, հյուպատոսական աշխատողների և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումների հարցում, կոպիտ կերպով խախտում են մարդու իրավունքների` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտով և Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով ամրագրված ընդունված նորմերն ու չափանիշները։

«Այն, թե ինչպես են Կիևում իշխանությունները վերաբերվում միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին, բնութագրում է իրենց իսկ լեգիտմությունը, գործողությունների օրինականությունը և վստահությունը հասարակայնության, ժողովրդի և միջազգային հանրության աչքերում»,– նշում է ՌԴ ԱԳՆ–ն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։