486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Կիևը կոչ է անում ՄԱԿ–ի ԱԽ–ի հրատապ նիստ գումարել Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ. Յացենյուկ
14:55
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Կիևի իշխանությունը կոչ է անում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է Ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը հինգշաբթի Կիևի մոտակայքում գտնվող զորամասերից մեկ կատարած այցելության ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դիմում ենք ՄԱԿ–ի ԱԽ–ի մեր գործընկերներին` կոչ անելով ՄԱԿ–ի ԱԽ–ի հրատապ նիստ գումարել», – Յացենյուկի խոսքն է մեջբերում УНИАН ուկրաիանական լրատվական գործակալությունը։ Յացենյուկը բացատրել է, որ իբր «հենց ռուսական կողմն է փորձում սրել հակամարտությունը»։ Բացի այդ, նա մեղադրել է Մոսկվային մայիսի 25–ին Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրության անցկացումը ձախողելու փորձերի մեջ։ Ավելի վաղ նմանատիպ մեղադրանք է ներկայացրել նաև Ուկրաինայի ԱԳՆ–ն։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ–ն չի միջամտում Ուկրաինայի ներքին գործերի մեջ, դա հակասում է Ռուսաստանի շահերին։ Լավրովը նաև հորդորել է Կիևին «չմեղադրել Ռուսաստանին բոլոր չարիքների մեջ», այլ լսել ժողովրդի օրինական պահանջները։

Ուկրաինայում փետրվարի 22–ին իշխանափոխություն իրականացվեց։ Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունն ու մայիսի 25–ին նախագահական ընտրություն նշանակեց։ Ուկրաինայի հարավարևելյան մի քանի շրջաններ չընդունեցին Կիևի նոր իշխանության լեգիտիմությունը։ Դրան ի պատասխան` ապրիլի կեսին Կիևի կողմից վերահսկվող ուժայինները երկրի հարավ–արևելքում հատուկ օպերացիա սկսեցին` ավիացիայի և զրահատեխնիկայի ներգրավմամբ։

Տասնյակ զոհերի և վիրավորների հանգեցրած օպերացիան Մոսկվայում պատժիչ օպերացիա որակեցին և հորդորեցին անհապաղ դադարեցնել այն։ Ինչպես երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Կիևի իրականացրած հատուկ օպերացիան «արդեն վերածվում է Ուկրաինայի քաղաքացիներին ահաբեկությանն ենթարկելու օպերացիա միայն նրանց քաղաքական համոզմունքների պատճառով»։

Ուժայինների անցկացրած հատուկ օպերացիայի ֆոնին Ուկրաինայի արևմուտքում առաջիկա կիրակի պետք է նախագահական ընտրություն անցկացվի, նախագահի պաշտոնի համար կպայքարի 21 թեկնածու։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։