481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիայի վարչապետը նախընտրում է չմեկնաբանել արքայազն Չարլզի ասածները Պուտինի մասին
10:38
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախընտրել է չմեկնաբանել արքայազն Չարլզի հետ կապված միջադեպը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ–ները տեղեկություն էին հրապարակել, որ արքայազն Չարլզը Կանադայի Գալիֆաքս քաղաքում, զրուցելով Հոլոքոստը վերապրած մի տիկնոջ հետ, Ուկրաինայում`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունն իբր համեմատել է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ։ Ուելսի արքայազնի ասածը լրագրողներին էր ներկայացրել արքայազնի զրուցակիցը` խոստովանելով, որ զարմացած է համեմատությունից։ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները սովորաբար խուսափում են հրապարակային քաղաքական հայտարարություններից։

«Չեմ պատրաստվում մեկնաբանել ինչ–որ մեկի անձնական զրույցը, առավել ևս` արքայազն Չարլզի», – ասել է Քեմերոնը` պատասխանելով Channel 4 հեռուստաալիքի հարցին։

Ավելի վաղ բրիտանացի քաղաքական գործիչները զարմանք էին արտահայտել արքայազնի դատողությունների կապակցությամբ և հորդորել էին թագավորական ընտանիքի անդամներին հետևել, որպեսզի միջազգային հարցերի շուրջ նրանց կարծիքը չհրապարակվի։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը չորեքշաբթի հայտարարել էր, որ Չարլզը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի, սակայն այն պետք է արտահայտվի միայն այն դեպքում, եթե համոզված է, որ դա արվում է անձնական զրույցի ժամանակ։

Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի անդամ Մայք Գեյփսն իր հերթին նշել է, որ Չարլզը պետք է հրաժարվի թագավորական ընտանիքից` հակասական հայտարարություններ անելու համար։ «Եթե արքայազն Չարլզը ցանկանում է հակասական հայտարարություններ անել ազգային և միջազգային հարցերի շուրջ, ապա պետք է հրաժարվի թագավորական ընտանիքից և սկսի մասնակցել ընտրություններին։ Սահմանադրական միապետության դեպքում քաղաքականությամբ և դիվանագիտությամբ զբաղվում են խորհրդարանն ու կառավարությունը։ Միապետությունը պետք է տեսանելի լինի, սակայն այն չպետք է լսելի լինի», – գրել է Գեյփսը Twitter–ում։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: