482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հրիստեա. «Ֆրանսիայի նախագահի` ԵՄ–Հայաստան հարաբերությունների մասին հայտարարությունը պատշաճ կերպով լսելի կլինի ամենուր»
16:29
21 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` ԵՄ–Հայաստան հարաբերությունների մասին ասածը պատշաճ կերպով լսելի կլինեն ամենուր, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը։

Մայիսի 13–ին Երևանում Օլանդը հայտարարել է, որ կցանկանար տեսնել ԵՄ–ի հետ Հայաստանի լիարժեք ասոցացում` առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման։

«Իմ կարծիքով, պարոն Օլանդի խոսքը շատ համոզիչ և հզոր էր Հայաստանի համար, և ես վստահ եմ, որ դրանք պատշաճ կերպով լսելի կլինեն ամենուր»,– ասաց Հրիստեան լրագրողներին։

Նա ավելացրեց, որ այժմ ամենակարևորը Հայաստանի և ԵՄ–ի` «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում 2013 թվականի նոյեմբերին ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումն է, և այժմ հայկական իշխանությունների հետ առաջին խորհրդատվություններն են ընթանում դրանց իրագործման ուղիների շուրջ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ։

Մայիսի 12-13–ին Երևան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց մտածել, թե ինչպես համատեղել ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացումը Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին անդամակցելու հետ։ Նա նշեց, որ անհրաժեշտ է հնարավորություն տալ Հայաստանին կազմակերպել ասոցացումը Եվրոպայի հետ այնպես, որ այն չխանգարի ՄՄ և ԵՏՄ ինտեգրմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: