483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի համանախագահի առաջարկությունները, նախևառաջ, ձեռնտու չեն Ադրբեջանին. քաղաքագետ
15:33
21 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ղարաբաղյան կարգավորման շուրջ ներկայացրած վեց առաջարկությունները, նախևառաջ, հակասում են Ադրբեջանի շահերին, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ուորլիքի` մայիսի 7–ի հայտարարությունում ասվում է, որ «Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ սկզբունքն, ըստ համանախագահի, այն է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»։

«Եթե ինչ–որ մեկի համար շահեկան չեն այդ սկզբունքները, ապա դա Ադրբեջանն է։ Այնտեղ փաստորեն ասվում է, որ Ադրբեջանը համաձայնել է տալ հայերի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և Լաչինի միջանցքը։ Այնտեղ դա է գրված»,– չորեքշաբթի ասաց Իսկանդարյանը ։ Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը նույնիսկ փորձում էր ճնշում գործադրել, որ այդ առաջարկությունները չհնչեին։

Քաղաքագետի կարծիքով, Ուորլիքն իր վեց կետում որևէ նորություն չի ասել, և այդ կետերը, այսպես կոչված, մադրիդյան թարմացրած սկզբունքների տրամաբանական շարունակությունն են։ «Այսինքն, դա գործնականորեն այն է, ինչ եղել է Աքվիլայում և հատկապես Մուսկոկում»,– նշեց նա։

Այդ հայտարարությունում նորությունն այն էր, որ հնչեցվել էր հրապարակայնորեն, ընդ որում` Ուորլիքը փաստացի մատնանշեց, որ դա իր անձնական կարծիքը չէ, այլ` ԱՄՆ–ի մոտեցումը։

«Այդտեղ էականն այն է, որ բարձրաձայն ասվեց որոշ սկզբունքների մասին, որոնց շրջանակում էլ պատրաստվում են գործել»,– ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմ ոչ ոք վերադարձնել չի պատրաստվում։

«Այնտեղ ադրբեջանցիների դեմքը փրկելու ինչ–որ մոդել են որոնում, որ այն բավարարի նրանց։ Այդ փաստն Ալիևն իր ժողովրդին ասել չի կարող` նա չի կարող դա հնչեցնել հրապարակայնորեն»,– նշեց փորձագետը։

Այնուամենայնիվ, նա ավելացրեց, որ դրանք առայժմ առաջարկություններ են, նույնիսկ սկզբունքներ չեն, որոնց կհամաձայնեին կողմերը` համապատասխան փաստաթղթեր ստորագրելով։ Ընդ որում` այդ առաջարկությունները ձևակերպվել են բավականին աղոտ, և մի շարք մանրամասներ դեռ պետք է քննարկել։

«Դրանք այսօրվա դրությամբ բացարձակապես անիրականանալի առաջարկություններ են, այսինքն` նույնիսկ այնքան անհնարին, որ կողմերը դրանք չեն կարող ընդունել»,– ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։