478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Բեռլուսկոնին լիովին աջակցել է Ռուսաստանի դիրքորոշմանն ուկրաինական ճգնաժամի հարցում
12:43
21 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին լիովին աջակցել է Ռուսաստանի դիրքորոշմանն ուկրաինական ճգնաժամի հարցում։

Ելույթ ունենալով La 7 իտալական հեռուստաալիքի հայտնի հեռուստահաղորդման ժամանակ` հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական խնդրի շուրջ իր դիրքորոշման հարցում, Իտալիայի նախկին վարչապետը պատասխանել է`«Լիովին»։ «Կիևը շարունակում է պարտք անել, նա փող չունի գազի դիմաց վճարելու համար։ Մեկը մյուսի հետևից իրավիճակներ են ստեղծվում, որոնք ոչ մի կապ չունեն ժողովրդավարության հետ։ Կարծիք կա, որ կառավարությունը վտանգավոր նացիստական խմբի ձեռքում է»,– ասել է Բեռլուսկոնին հաղորդման ընթացքում։ 

«Ղրիմում հանրաքվե է անցկացվում, ապահովվում է ազգերի ինքնորոշման իրավունքը», – շարունակել է Բեռլուսկոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախկին վարչապետը կրկին քննադատել է Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ իրականացվող Արևմուտքի քաղաքականությունը։ «Մեր երկրները մոռանալով, թե ինչ էր սառը պատերազմը, մեծ դիլետանտությամբ սկսել են հարձակվել  Ռուսաստանի առանձին քաղաքացիների վրա` մտածելով, որ նրանք մոտ են Պուտինին։ Դա մեծ սխալ է։ Հարկավոր էր անցկացնել G8 հանդիպումը, բայց դա չարեցին։ Անմիտ որոշում էր», – եզրափակել է Բեռլուսկոնին։

Հաագայում տեղի ունեցած G7–ի մարտյան գագաթնաժողովից հետո, որի ժամանակ որոշվեց դադարեցնել Ռուսաստանի մասնակցությամբ «մեծ ութնյակի» ձևաչափով հանդիպումները, Բեռլուսկոնին նման որոշումը որակեց «հակապատմական և անարդյունավետ»։ Ղրիմի միացումից հետո Ռուսաստանի նկատմամբ իրականացվող արևմտյան դիվանագիտության գործողությունները հայտնի քաղաքական գործիչը բնութագրեց, որպես «չմտածված և կառուցողական ոճից հեռու» գործողություններ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: