478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում պետք է համազգային համաձայնություն ձեռք բերվի. ԵԱՀԿ ներկայացուցիչ
15:50
20 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում համազգային համաձայնություն պետք է ձեռք բերվի, կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Գենլոնը։

«ԵԱՀԿ–ն աջակցում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների քննարկման գործընթացին, որը այժմ սկզբնական փուլում է։ Այս հարցում բանավեճը շատ կարևոր է», – ասել է Գենլոնը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Նրա խոսքերով` երբ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը վերջնական տեսք ունենա, ներկայացվի նախագահին և հավանության արժանանա, այդ ժամանակ արդեն կարելի է խոսել ինչ–որ արդյունքների մասին։

«Կարևոր է, որպեսզի իշխանության և հասարակության ներկայացուցիչները լսել միմյանց, համաձայնության գան», – ասել է Գենլոնը։

Նրա կարծիքով` ԵԱՀԿ–ի առաքելությունն է հայկական հասարակությունում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ այս գործընթացում հասարակության մասնակցությունը չափազանց անհրաժեշտ է։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ի որոշմամբ նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումներով։

Հանձնաժողովը մինչև 2014 թ.–ի հուլիսի 1–ը նախագահին կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Նախագահի կողմից հայեցակարգի հաստատվելուց հետո տասը ամսվա ընթացքում պետության նախագահին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների նախագիծը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: