478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Տուրչինովն օրենք է ստորագրել, ըստ որի` հատուկ օպերացիայի մասնակիցները պատերազմի վետերանների կարգավիճակ են ստանում
14:37
20 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն օրենք է ստորագրել, որի համաձայն, երկրի արևելքում հատուկ օպերացիայի մասնակիցները պատերազմի վետերանների կարգավիճակ են ստանում, երեքշաբթի հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Ուկրաինական խորհրդարանն օրենքն ընդունել է մայիսի 6–ին։

Ռազմական գործողությունների մասնակիցների կարգավիճակի մասին օրինագիծը նախաձեռնել է նախարարների կաբինետը, որն առաջարկել է հավասարեցնել երկրի արևելքում հատուկ օպերացիայի մասնակիցների իրավունքները, սոցիալական երաշխիքներ և պատերազմի վետերանների կարգավիճակ տալ նրանց։ Փաստաթղթի համաձայն, այդպիսի կարգավիճակ կարող է տրվել Ուկրաինայի զինված ուժերի, Ուկրաինայի ազգային գվարդիայի, ՈՒԱԽ–ի, Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության, պետական սահմանային ծառայության զինծառայողներին, շարային, ղեկավար կազմի անձանց և ՆԳՆ ու օրենսդրության համաձայն ձևավորված այլ զորամիավորումների զինծառայողներին։ Ռազմական գործողությունների անդամների ցուցակը սահմանում է Ուկրաինայի նախարարների կաբինետը։ 

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում, որոնց թվում` տարածաշրջանների լեգիտիմությունը հաշվի առնելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի իշխանությունն ապրիլի 15–ից բանակի ներգրավմամբ հատուկ օպերացիա է սկսել երկրի հարավ–արևելքում, որտեղ մարտից ի վեր Կիևից անկախանալու կողմնակիցները ցույցեր են անցկացնում։ Մոսկվայում համարում են, որ է ուկրաինական իշխանությունների` ցուցարարների դեմ ուժ կիրառելու որոշումը չափազանց վտանգավոր զարգացում է։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։