485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են դիմակայել, երբ այլ երկրների գործերին միջամտեն
10:36
20 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են դիմակայել այլ երկրների ներքին գործերի միջամտությանը, կոչ են անում հրաժարվել մի շարք միակողմանի պատժամիջոցներից, այլ պետության սահմանադրական կարգի փոփոխությանն ուղղված գործունեության ֆինանսավորումից կամ խրախուսումից, ասվում է Շանհայում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններից հետո ընդունած համատեղ հայտարարությունում։

«Կողմերն ընդգծում են երկրների պատմական ժառանգությունը, նրանց մշակութային ավանդույթները և ինքնուրույն ընտրված հասարակական–քաղաքական կարգը, արժեհամակարգը և զարգացման ուղիները հարգելու, այլ պետությունների ներքին գործերի միջամտությանը դիմակայելու, միակողմանի պատժամիջոցներից հրաժարվելու, մեկ այլ պետության սահմանադրական կարգի փոփոխմանն ուղղված գործունեության ֆինանսավորումից կամ խրախուսումից կամ այն բազմակողմանի միավորման կամ միության մեջ ընդգրկելուց հրաժարվելու անհրաժեշտությունը»,– ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կողմերը կոչ են անում նաև «պահպանել միջազգային հարաբերությունների կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով, կարգավորել ճգնաժամային իրավիճակներն ու վեճերը, պայքարել ահաբեկչության և անդրսահմանային հանցավորության դեմ, դիմակայել զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը»։

«Կողմերը միակարծիք են, որ համատեղ խաղաղությամբ անշեղորեն մեծանում է երկրների և ժողովուրդների փոխկախվածությունը, տարբեր պետությունների տնտեսությունների և մշակույթների փոխթափանցելիությունը»,– ասվում է համատեղ հայտարարությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։