484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն հանուն իր էներգետիկ շահերի աչք չի փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա. Լեհաստանի դեսպան
17:32
16 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄՆ–ն հանուն իր էներգետիկ շահերի աչք չի փակում լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության և իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսին Արիֆ Յունուսովի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների գործողությունների վրա, հայտարարել է ՀՀ–ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։

«Մասնավորապես ես և Բաքվում իմ լեհ գործընկերն աչք չենք փակում այդ իրադարձությունների վրա, և դա մեզ մոտ իսկապես մտահոգություն է առաջացնում», – ասել է Ռաչինսկին` Մամուլի ազգային ակումբում պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Դեսպանն ավելացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս անդրադարձել է այս թեմային Հարավային Կովկաս կատարած իր տարածաշրջանային այցի ընթացքում։

Ռաչինսկին նաև մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին։ Նրա կարծիքով` Ուորլիքը պարզապես համախմբել է այս տարիների ընթացքում ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների արած բոլոր հայտարարությունները  և միասնական մոտեցում է արտահայտել, որը վերաբերում է համանախագահների`ավելի վաղ արտահայտած կարծիքին։

«Որպես ԵԱՀԿ ՄԽ նոր ամերիկացի համանախագահ` նա փորձում է նոր ազդակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին նոր շունչ հաղորդել», – նշել է նա։

Դեսպանը նաև ավելացրել է, որ Ուորլիքի հայտարարության նկատմամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի «դրական արձագանքը», նրա կարծիքով, խոսում է այն մասին, որ Հայաստանը ևս շահագրգռված է և կանի ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով։

Մայիսի 7–ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում ելույթ է ունեցել, որտեղ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց առաջարկ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկների թվում Ուորլիքը նշել է, որ «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի կամարտահայտության միջոցով, իսկ անցումային կարգավիճակը պետք է ժամանակավոր լինի, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան մարզի տարածքները, որոնք չեն վերահսկվում Բաքվի կողմից, պետք է անցումային կարգավիճակ ստանան երաշխավորված անվտանգությամբ և ինքնակառավարմամբ, նախկին ԼՂԻՄ–ի օկուպացված հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, և այդ տարածքներում պետք է վերականգնվի Ադրբեջանի ինքնավարությունը»։

Նա նաև հայտարարել է, որ «պետք է Ղարաբաղի հետ Հայաստանը կապող միջանցք լինի, սակայն այն չի կարող ներառել Լաչինի ողջ շրջանը։ Պետք է ընդունվի տեղափոխված անձանց` իրենց տները վերադարձնելու իրավունքը։ Եվ վեցերորդը` կարգավորումը պետք է ապահովեն միջազգային երաշխիքները, այդ թվում նաև խաղաղապահ օպերացիան»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: