477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի էներգետիկ ներուժի նկատմամբ հետաքրքրությունը խանգարում է այդ երկրում ժողովրդավարության զարգացմանը. Մարկեդոնով
17:26
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի էներգետիկ ներուժի նկատմամբ հետաքրքրությունը խանգարում է այդ երկրում ժողովրդավարության զարգացմանը, կարծում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի (ՌՊՄՀ)  դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

«Այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի մեծ հետաքրքրությունն Ադրբեջանի էներգետիկ ներուժի նկատմամբ, այդ երկրում ժողովրդավարության մեծ զարգացման մասին խոսելը հազիվ թե հնարավոր լինի։ Եվ նշեմ` դա կապված չէ ուղղակիորեն ռուսական մեքենայությունների հետ»,– հինգշաբթի Երևանում հայտարարեց Մարկեդոնովը «Կովկաս-2013» միջազգային համաժողովի ընթացքում։

«Շատ հաճախ բազմաթիվ հեղինակներ կարծում են, որ ավտորիտար միտումները, որտեղ էլ լինեն, կապված են ռուսական կայանների կամ ռուսական շահերի հետ։ Ադրբեջանում ռուսական բազաներ չկան, և, իհարկե, չկան Թուրքմենստանում կամ Ուզբեկստանում, որտեղ, այնուամենայնիվ, դրա հեռանկարների հարցն էլ այնքան լավը չէ»,– ավելացրեց նա։

Ռուս փորձագետն անդրադարձավ նաև Ռաուֆ Միրքադիրովի ձերբակալությանը և Լեյլա Յունուսի ու նրա ամուսին Արֆ Յունուսի դեմ ադրբեջանական իշխանությունների անօրինական գործողություններին, ասելով, որ ադրբեջանցի լրագրողների և քաղաքագետների նկատմամբ գործողությունները հիմնականում պայմանավորված են հետխորհրդային ճգնաժամի և ռուս–ուկրաինական ճգնաժամի խորացմամբ։

«Քանի որ մեր արևմտյան բարեկամները շատ են խոսում, այսպես կոչված, աշխարհաքաղաքական պլյուրալիզմի մասին, որին Ադրբեջանում մեծ տեղ է տրվում, շատերի համար Բաքվում դա ստեղծում է մի պատրանք, որ այժմ կարելի է ընդհանրապես հաշվի չնստել մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ»,– նկատեց նա։

«Նաև Էր–Ռիյադի ու Դոխայի օրինակը բավականին գրավիչ է «Արաբական գարնան» ֆոնին, և ցույց է տալիս, որ եթե շատ պետք է, ապա կարելի է հօգուտ  աշխարհաքաղաքական պլյուրալիզմի մի փոքր շեղվել այլ պլյուրալիզմներից»,– ավելացրեց Մարկեդոնովը։

«Կովկաս-2013» միջազգային համաժողովի կազմակերպիչներն են` Կովկասի Ինստիտուտը` Կովկասի շվեյցարական ակադեմիական ցանցի օժանդակությամբ։ Համաժողովին մասնակցում են գիտնականներ, լրագրողներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Շվեյցարիայից։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն 2013 թվականի հիմնական քաղաքական միտումները Հարավային Կովկասում, տարածաշրջանի միջազգայնորեն և դե ֆակտո ճանաչված պետությունների դրությունը, Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: