482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն պետք է հասկանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգության ապահովման հարցում. Իսկանդարյան
15:27
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունը պետք է հասկանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգության ապահովման հարցում և հաշվի առնի այդ հանգամանքը Երևանի հետ իր համագործակցությունը ձևավորելիս, կարծում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ես ասել եմ, որ (ԵՄ–ի հետ Հայաստանի) ասոցացման համաձայնագրի հավանականություն կա, բայց եթե ռուսները գրպանից հանեն և սեղանին դնեն անվտանգության հարցը, ապա իրավիճակը կփոխվի, և դա կատարվեց»,– հինգշաբթի ասաց Իսկանդարյանը «Կովկաս-2013» միջազգային համաժողովի ընթացքում։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ։ 

Իսկանդարյանը նշեց, որ ԵՄ–ն Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, իսկ Ռուսաստանը կարևոր դեր է խաղում նրա անվտանգության ապահովման հարցում, այդ պատճառով Հայաստանը ստիպված է հատուկ հարաբերություններ ունենալ բոլոր գործընկերների հետ և կաշխատու երկու ուղղություններով էլ։

«Հայաստանը չի կարող հատուկ հարաբերություններ ունենալ ինչ–որ մեկի հետ։ Մեր աշխարհագրական դիրքն է այդպիսին, ընդամենը երկու իրական հարևան կա` Իրանը և Վրաստանը»,– նկատեց քաղաքագետը։

«Կովկաս-2013» միջազգային համաժողովի կազմակերպիչներն են` Կովկասի Ինստիտուտը` Կովկասի շվեյցարական ակադեմիական ցանցի օժանդակությամբ։ Համաժողովին մասնակցում են գիտնականներ, լրագրողներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Շվեյցարիայից։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն 2013 թվականի հիմնական քաղաքական միտումները Հարավային Կովկասում, տարածաշրջանի միջազգայնորեն և դե ֆակտո ճանաչված պետությունների դրությունը, Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։