482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսային սահման չի լինի. պատգամավոր
15:29
14 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսային սահման չի լինելու, հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

«Ակնհայտ է, որ Հայաստանի և ԼՂՀ–ի միջև ոչ մի դեպքում մաքսային պայման հնարավոր չէ»,– ասաց Զաքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» Մոսկվա–Աստանա–Մինսկ–Երևան տեսակապի ընթացքում։

Տեսակապի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման և ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարեց, որ ՄՄ մաքսային սահմանը Հայաստանի միացումից հետո կանցնի Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

Զաքարյանի կարծիքով` Ազարովի խոսքերը պայմանավորված էին լրագրողի հարցը սխալ հասկանալու արդյունքում ստեղծված թյուրիմացությամբ։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ մտադիր է միանալ ՄՄ–ին և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։ «Ճանապարհային քարտեզը» ստորագրվեց դեկտեմբերի 24–ին Մոսկվայում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ապրիլի 28–ին հայտնել է, որ ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները մինչև Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը հանձնարարել են նախապատրաստել Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի նախագծերը։ Խրիստենկոն հայտնել է նաև, որ Հայաստանը ՄՄ–ին և ՄՏՀ–ին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետից կատարել է 111–ը, իսկ մնացած 15–ը կընդգրկվեն ՄՄ–ին և ՄՏՀ–ին միանալու պայմանագրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։