482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Զաքարյան. «Հայաստանը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում ինտեգրացիոն նախագծերի համար իր աշխարհաքաղաքական նշանակության շնորհիվ»
15:19
14 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում ինտեգրացիոն նախագծերի համար իր աշխարհաքաղաքական նշանակության շնորհիվ, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

«Հայաստանն այսօր հսկայական հետաքրքրություն է ներկայացնում ինտեգրացիոն նախագծերի համար իր աշխարհաքաղաքական նշանակության և տարածաշրջանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից»,– ասաց Զաքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» Մոսկվա–Աստանա–Մինսկ–Երևան տեսակամուրջի ընթացքում։

Ըստ նրա, այդ իմաստով Հայաստանի ռազմավարական շահերն են ընկած Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ–երկրների հետ դաշնակցային հարաբերությունների հիմքում։

«Հայաստանի միացումն ինչպես ՄՄ–ին, այնպես էլ Եվրասիական տնտեսական տարածքին պայմանավորված է, նախևառաջ, դրա տնտեսական նպատակներով, ինչպես նաև տարածաշրջանի երկարատև անվտանգության ապահովման խնդրով, քանի որ ինտեգրացիոն գործընթացները պետք անվտանգության ամուր համակարգով զինված լինեն»,– ավելացրեց պատգամավորը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ մտադիր է միանալ ՄՄ–ին և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։ «Ճանապարհային քարտեզը» ստորագրվեց դեկտեմբերի 24–ին Մոսկվայում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ապրիլի 28–ին հայտնել է, որ ՌԴ–ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները մինչև Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը հանձնարարել են նախապատրաստել Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի նախագծերը։ Խրիստենկոն հայտնել է նաև, որ Հայաստանը ՄՄ–ին և ՄՏՀ–ին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետից կատարել է 111–ը, իսկ մնացած 15–ը կընդգրկվեն ՄՄ–ին և ՄՏՀ–ին միանալու պայմանագրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։