481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի համար ցանկալի կլիներ հատուկ առաջարկություն ստանալ ԵՄ–ի հետ ասոցացման վերաբերյալ. Սարգսյան
13:15
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի համար ցանկալի կլիներ հատուկ առաջարկություն ստանալ Եվրամիության հետ ասոցացման վերաբերյալ, երեքշաբթի Երևանում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։

Սարգսյանի խոսքով` ՄՄ–ին անդամակցելը չի նշանակում Եվրամիության հետ հարաբերությունների դադարեցում կամ ավարտ։ «Հակառակը, ցանկալի կլիներ, որ Հայաստանի համար Ասոցացման վերաբերյալ հատուկ առաջարկ լիներ»,– ասաց Սարգսյանը։

Նախագահն ընդգծեց, որ Երևանը կշարունակի խորացնել փոխհարաբերությունները Եվրամիության հետ, քանի որ այդ հարաբերությունները թույլ են տալիս ոչ միայն վերադառնալ արմատներին, այլ նաև արդյունավետ բարեփոխումներ իրականացնել։

Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության մասին` Սարգսյանը նշեց, որ հայ–ռուսական ջերմ փոխհարաբերությունների հիմքը բազմադարյա բարեկամությունն է։ «Մեզ կապում են 250–ամյա բարեկամական հարաբերություններ, երկար ժամանակ մենք ապրել ենք նույն երկրում, մեկ պետությունում, մեզ կապում են մշակութային և տնտեսական կապեր, ինչը ներկայիս մեր հարաբերությունների հիմքն է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով, Մաքսային միությանը միանալու ցանկությունը Հայաստանում ոչ ոքի համար տարօրինակ չէր, քանի որ տնտեսական կապերը շատ բարձր մակարդակում են։

Բացի այդ, ինչպես նշեց պետության ղեկավարը, Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է բարեկամության երկկողմանի պայմանագիրը, երկրներն անվտանգության ընդհանուր համակարգում են, բացի այդ, ՄՄ–ն անդամ երկրներին որոշակի առավելություններ է տալիս։

Նախագահի խոսքով` ՄՄ–ին անդամակցելը թույլ է տալիս Հայաստանին մրցակցային գներով էներգակիրներ ներկրել։

«Դա թույլ է տալիս մեր սահմանափակ պայմաններում մրցունակ ապրանքներ ստանալ։ Դա ելակետն է, որն ընկած է մեր ընդունած որոշման հիմքում»,– ասաց Սարգսյանը։ ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: