487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-2
Եղանակը Երևանում
Հայ
Օլանդ. «Պետք է մտածել, թե ինչպես կարելի է ՄՄ–ի ինտեգրմանը զուգընթաց համատեղել Հայաստանի ասոցացումը Եվրոպայի հետ
19:56
12 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկում է մտածել, թե ինչպես կարելի է ՄՄ–ի ինտեգրմանը զուգընթաց համատեղել Հայաստանի ասոցացումը Եվրոպայի հետ

Օլանդը երկուշաբթի Երևան է ժամանել երկօրյա պետական այցով իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով։

«Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ (2013 թվականի նոյեմբեր) դուք ասացիք Եվրոպայի հետ մերձենալու ձեր վճռականության մասին, բայց ես չեմ ցանկանում, որ դուք ընտրություն կատարեք երկու հնարավորությունների միջև։ Պետք է մտածել, թե ինչպես կարելի է կազմակերպել Եվրոպայի հետ ասոցացումը, որ այն չխանգարի ՄՄ–ի և ԵՏՄ–ի հետ ինտեգրմանը»,– երկուշաբթի ասաց Օլանդաը Երևանում հայ–ռուսական բիզնես–համաժողովի բացմանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը կապված է իր տարածաշրջանի հետ, բայց միևնույն ժամանակ ցանկանում է հաղորդակից լինել եվրոպական արժեքներին, և այդ առումով կարևոր է, որ երկրում եվրոպական ներդրումներ արվեն, և Հայաստանը կարողանա լինել Եվրոպայի հետ ոչ միայն քաղաքական հարաբերությունների ավանգարդում։

Նախագահը նշեց նաև, որ Ֆրանսիան հասկանում է հայկական տնտեսության առջև առկա բարդությունները, մասնավորապես, շրջափակման պատճառով, և Եվրախորհրդարանի ընտրություններից հետո (2014 թվականի մայիսի վերջին`  «Նովոստի–Արմենիա») նա Եվրահանձնաժողովի առջև կդնի Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը։

Օլանդը միաժամանակ նշեց, որ բարեփոխումների իրականացման համար պարտադիր չէ ԵՄ–ին անդամակցելու նպատակ դնել։

«Այդ բարեփոխումները պետք է ծառայեն սեփական նպատակի, պետք է ծառայեն երկրի զարգացմանը»,– ասաց Օլանդը։

Ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն, սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: