478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին ոչ Վաշինգտոնում է, ոչ էլ Մոսկվայում, այլ` Ստեփանակերտում. փոխխոսնակ
19:16
08 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին ոչ Վաշինգտոնում է, ոչ էլ Մոսկվայում, այլ Ստեփանակերտում է, ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հինգշաբթի Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Շուտով մենք կնշենք հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագրի 20–ամյակը, և այս տարիներին հայկական կողմն` ի դեմս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապացուցեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, մինչդեռ Ադրբեջանը հայատյացությունը դարձրել է իր գաղափարախոսությունը»,– ասաց Շարմազանովը։

Ըստ նրա` հայկական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

«Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է գիտակցել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է բացառել խնդրի ուժային լուծման նույնիսկ տեսական հավանականությունը»,– նշեց նա։

Շարմազանովն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծման կարևորագույն պայմաններից մեկը կողմերի` փոխզիջումների գնալու պատրաստակամությունն է։

«Պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորությունը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք հիմնական սկզբունքներին` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Բաքուն առաջնորդվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքներով, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության կարգավորման համար պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ մասնակից, առանց նրա անհնար է հասնել վերջնական դրական արդյունքի»,– ավելացրեց նա։

Փոխխոսնակն ընդգծեց նաև, որ այսօր մի բան միանշանակ է` ԼՂՀ–ն երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: