481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընտրությունը հօգուտ Մաքսային միության պայմանավորված է անվտանգության հարցերով. Շարմազանով
18:46
08 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը Մաքսային միության օգտին պայմանավորված է անվտանգության հարցերով, հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

«Ոչ ոք, բացի ռազմավարական գործընկերոջից` Ռուսաստանից, անվտանգության երաշխիքներ չի տվել երկրի վրա հարձակման դեպքում»,– ասաց Շարմազանովը հինգշաբթի Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ նրա` Հայաստանի անվտանգության ապահովման հարցն առաջնահերթ է, իսկ առանց անվտանգության երաշխիքների չի կարելի խոսել պետության զարգացման մասին ընդհանրապես և ժողովրդավարության ու տնտեսության մասին մասնավորապես։

«Հայաստանը չունի միջուկային զենք, և քիչ են բնական ռեսուրսները, բայց նա լուրջ խնդիրներ ունի անվտանգության ապահովման հարցում առնվազն երկու հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Անլուրջ կլիներ, եթե Հայաստանն ընդգրկված չլիներ այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքում։ Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ–ն, այլընտրանքը ՆԱՏՕ–ն էր, որի անդամ է Թուրքիան»,– ասաց նա։

Փոխխոսնակն ընդգծեց, որ երկար տարիներ հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններն ապացուցեցին իրենց աշխարհաքաղաքական կենսունակությունը, և այդ համատեքստում Հայաստանի ընտրությունն արդարացված էր։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Մաքսային միությանը միանալը չի նշանակում, թե Հայաստանը չի ցանկանում զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության երկրների հետ։
«Հայաստանը եղել և մնում է Արևմուտքի և Արևելքի շահերի խաչմերուկում, ինչի մասին վկայում է մեր պատմությունը։ Մեր եվրոպացի գործընկերները վկա են, որ մենք շարունակում ենք բարեփոխումներ իրականացնել և պատրաստ ենք շարունակել համագործակցությունը։ Նրանք իրենք վերջին ժամանակներում բազմիցս հայտարարել են խորը երկկողմ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին»,– նշեց փոխխոսնակը։

Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3–ին հայտարարեց, որ մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը և ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: