480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ոչ ոք չի կարող սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերություններում. Աշոտյան
14:51
08 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոչ ոք չի կարող սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերություններում, հինգշաբթի կառավարության նիստից հետո ասել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

«Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում դեսպան Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ «Դրանում կասկած չկա։ Հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում։ Ռուսաստանում, ի դեպ, օրենք է ընդունվել, որը կոնկրետ կարգավորում է ՀԿ–ների գործունեությունը։ Վերջին հաշվով ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս–հայկական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում ոչ Ռուսաստանին, ոչ Հայաստանին» - հայտարարել է ռուս դիվանագետը։ 

«Հայաստանի ՀԿ–ները սկսել են ավելի կարևոր դեր խաղալ, նրանց մեծ մասը զբաղեցնում է պետականամետ  և հայամետ դիրքորոշում։ Ակնհայտ է, որ կան տարբեր կազմակերպություններ, որոնք ղեկավարվում են «ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում» սկզբունքով», – ասել է Աշոտյանը։

Նրա խոսքով` այս պահին նա չգիտի Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն, որը կխախտեր օրենսդրության պահանջները։

Աշոտյանը նշեց, որ եթե անգամ քաղաքական տարաձայնություններ կան քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների միջև, ապա դրանք չեն ենթարկվում օրենսդրական կարգավորման։

«Մյուս կողմից, ոչ ոք չի կարող սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերություններում։ Սա երբեք չի հաջողվի ոչ մի հասարակական կազմակերպության, անգամ ամենաթանկ դրամաշնորհների դեպքում», – ասել է Աշոտյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: