484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
«Ուկրաինան դառնում է եվրոպական Մերձավոր Արևելք, անկայունության օջախ». Մատվիենկոն
11:30
08 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինան վերածվում է եվրոպական Մերձավոր Արևելքի, մշտական քաղաքական անկայունության օջախի, կարծում է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Պատճառն այն է, որ Կիևը համառորեն չի ցանկանում երկխոսություն սկսել երկրի արևելքի և հարավի բնակիչների հետ, լսել նրանց պահանջները, համատեղ փնտրել իրավիճակի կարգավորման ուղիները», – ասել է նա հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին։ Դրա փոխարեն, ըստ Մատվիենկոյի, Կիևի իշխանությունները սեփական ժողովրդի դեմ պատերազմ են ծավալել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Վերջին օրերին ուկրաինացի ուժայինները լայնածավալ օպերացիաներ են անցկացնում Ուկրաինայի հարավ–արևելքում` ուղղված դաշնայնացման կողմնակիցների բողոքների ճնշմանը, ովքեր համաձայն չեն Կիևում բռնի իշխանափոխության հետ և ցանկանում են կարգավիճակի հարցը որոշելու համար հանրաքվեներ անցկացնել։ Դիմադրության հիմնական կենտրոններն են Դոնեցկը, Սլավյանսկը, Կրամատորսկը և Դոնեցկի մարզի այլ քաղաքները, ինչպես նաև Լուգանսկը։

Դաշնության խորհրդի խոսնակը չի բացառել, որ երկարաժամկետ հեռանկարում նման գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինայի տարածքային փլուզմանը։ «Ժողովրդի դեմ ծավալվող պատերազմը հղի է երկրի վերջնական պառակտմամբ։ Այդ պառակտումը դեռևս քաղաքացիական է, սակայն եթե այդ պառակտումն առաջացնող գործոնները չչեզոքացվեն, այն անխուսափելիորեն քաղաքական բնույթ կստանա, իսկ դա նշանակում է, որ հեռանկարում չի կարելի բացառել երկրի տարածքային փլուզումը», – ասել է նա։ «Եթե նման բան տեղի ունենա,– ավելացրել է Մատվիենկոն,– ապա պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է Կիևի և «նրա արևմտյան հովանավորների վրա»։

Այս կապակցությամբ Դաշնության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինայում մինչև մայիսի 25–ը նախատեսված նախագահական ընտրությունը պետք է համազգային երկխոսություն սկսել, որն ուղղված լինի քաղաքացիական հաշտեցմանը։ Նրա համոզմամբ, առանց դրա` նախագահի ընտրությունը դժվար թե հնարավոր լինի լեգիտիմ ճանաչել։ «Սակայն ակնհայտ է, որ նախագահական ընտրությունը հազիվ թե հնարավոր լինի ազնիվ և  արդար ճանաչել ռազմական գործողությունների պայմաններում, երբ երկիրը կանգնած է քաղաքացիական պատերազմի եզրին։ Կարևոր է, որ ընտրության արդյունքներն ընդունելի լինեն բոլոր շրջաններում։ Հակառակ դեպքում, ով էլ ընտրվի նման ընտրության արդյունքում, նա Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաև միջազգային հանրության կողմից ակնհայտ կերպով կընկալվի որպես «կաղացող բադ»», – հայտարարել է Մատվիենկոն։

Նա նշել է, որ համազգային երկխոսությունն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե այդ երկխոսությանը մասնակցեն բոլոր շրջանների, առաջին հերթին երկրի հարավ–արևելյան շրջանների ներկայացուցիչները։ Նրանք իրավունք ունեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, Ուկրաինայի պետականության մասին իրենց տեսլականը, ռուսերենի ազատ օգտագործման, այդ լեզվով ուսում ստանալու հարցում իրենց օրինական իրավունքի ապահովումը, հայտարարել է նա։

«Հարկավոր է անել հնարավոր ամեն բան, մասնավորապես օգտագործելով ԵԱՀԿ–ի ներուժը, Ուկրաինայում ազգային աղետը կանխելու, պատերազմի դադարեցնելու, երկիրը կյանքի նորմալ հուն վերադարձնելու համար։ Օգտակար կլիներ նաև կազմակերպել կլոր սեղան` Ուկրաինայի բոլոր շրջանների մասնակցությամբ, նման գաղափար է առաջարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որին աջակցում է նաև Ռուսաստանը», – ասել է Մատվիենկոն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: