486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցում անլուծելի խնդիրներ չկան. Լուկաշենկո
17:10
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցում անլուծելի խնդիրներ չկան, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի վարչապետը «կանգնած է եղել այս գործընթացի ակունքներում»` միաժամանակ ընդգծելով, որ որոշ հակասություններ կան այդ  միության ստեղծմանը վերաբերող փաստաթղթի պատրաստման հարցում։ «Անլուծելու հարցեր չկան, դրանք բոլորը լուծելի են, պետք է միայն չբավարարվել ձեռք բերածով», – ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները հայտարարում էին, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծման մասին պայմանագրի ստորագրման հարցում Մինսկի պատրաստակամությունը կախված կլինի նավթամշակման ոլորտում իրականացվող աշխատանքի կապակցությամբ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից։ Այժմ Բելառուսը Ռուսաստանից նավթ է ստանում առանց ելքի տուրք վճարելու, սակայն ռուսական բյուջե է փոխանցում ելքային հարկայի տուրքեր նավթամթերքի համար, որն արտադրվում է այդ նավթից և արտահանվում է ՄՄ–ի սահմաններից դուրս։ Բելառուսը կցանկանար այդ գումարը չվճարել։

Բացի այդ, Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարում էր, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Ղազախստանը չեն ցանկանում ապագա Եվրասիական տնտեսական միությունում իրավահավասար հարաբերություններ հաստատել բեռնափոխադրումների ոլորտում։

ԵԱՏՄ–ի ստեղծման մասին եռակողմ պայմանագիր է նախատեսվում ստորագրել մայիսի 29–ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: