486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի հայկական համայնքն ըմբռնումով է մոտեցել Հայաստանի` ՄՄ–ին միանալու որոշմանը. համայնքի ներկայացուցիչ
15:58
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի հայկական համայնքն ըմբռնումով է մոտեցել Հայաստանի` ՄՄ–ին անդամակցելու որոշմանը, հայտարարել է Մոնպելյե III համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Ժիրայր Դեդեյանը։

«Ֆրանսահայերը հասկացել են, որ Հայաստանը դեռևս այլ ելք չունի։ Մի քիչ դժվար էր, բայց հասկացան։ Իսկ ֆրանսիացիների համար ավելի բարդ էր հասկանալ այն, որ Հայաստանը չի կարող չափից դուրս հեռանալ Ռուսաստանից», – ասաց Դեդեյանը «Նովոստի–Արմենա» գործակալությանը «Եվրոպա և Կովկաս. Միջտարածաշրջանային կապեր և ինքնության հարց» միջազգային գիտաժողովի ժամանակ։

Միաժամանակ գիտնականը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչպես կարող է ազդել Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի և ԵՄ–ի հարաբերությունների միջև գոյություն ունեցող լարվածությունը հայ–եվրոպական հարաբերությունների վրա, նա միայն նշեց, թե հարկավոր է` Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ մեկտեղ Հայաստանը կապ պահպանի նաև Եվրոպայի հետ։

2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ՄՄ–ին միանալու և Եվրասիական տնտեսական միության հետագա ձևավորման գործընթացում մասնակցելու մտադրության մասին։ ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Երևանը 2013 թ.–ի նոյեմբերին կայացած «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ապրիլի 28–ին տեղեկացրեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հանձնարարել են մինչև Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը (մինչև 2014 թ.–ի հունիսի 1–ը) պատրաստել Մաքսային միությանը և Միասնական եվրոպական տարածքին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծերը։ Խրիստենկոն նաև տեղեկացրել է, որ Հայաստանը ՄՄ–ին և ՄԵՏ–ին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետից կատարել է 111–ը, իսկ մնացած 15–ը կներառվեն ՄՄ–ին և ՄԵՏ–ին միանալու պայմանագրում։

«Եվրոպա և Կովկաս. Միջտարածաշրջանային կապեր և ինքնության հարց» միջազգային գիտաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 7–8–ը։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ–ի, ՀՀ ԳԱԱ–ի կողմից։ Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։