480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ն կարող է դիտարկել Արևելյան Եվրոպայում զորքերի մշտական տեղակայման հնարավորությունը. ԶԼՄ
12:34
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ի անդամ երկրներն Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին կարող են դիտարկել Արևելյան Եվրոպայում զորակազմի մշտական տեղակայման հնարավորությունը, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով Եվրոպայում ՆԱՏՕ–ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավին։

Ռոյթերսի տվյալներով` ՆԱՏՕ–ի զորքերն այժմ ներկա են Արևելյան Եվրոպայի երկրներում` կարճաժամկետ ռոտացիայի հիման վրա։

«Ես կարծում եմ` (զորքերի մշտական տեղակայում Արևելյան Եվրոպայում) դա այն է, ինչի մասին մենք պետք է մտածենք, և դա կներկայացնենք մեր երկրների առաջնորդների քննարկմանը, որ տեսնենք, թե ինչի դա կհանգեցնի»,– երեքշաբթի հայտարարել է Բրիդլավը կանադական Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր ռուսական սահմանների մոտ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի զինված ուժերի ակտիվության «աննախադեպ» աճի մասին։ Ռուսական Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար Մարտին Դեմպսիի ուշադրությունն է հրավիրել Մերձբալթիկայում և Լեհաստանում ԱՄՆ զինծառայողների և ավիացիայի թվի և Սև ծովում դաշինքի նավերի ավելացման վրա։

Իր հերթին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գերմանական FAZ պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Ռուսաստանը ներկայում իրեն պահում է որպես հակառակորդ, այլ ոչ թե որպես գործընկեր»։ Նա նախազգուշացրել էր Ռուսաստանին Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման մասին, ինչը, նրա խոսքով, «պատմական սխալ կլիներ», բայց միաժամանակ ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ռազմական լուծումներ չկան։ Ռասմուսենը կոչ է արել նաև դաշինքի եվրոպական անդամ երկրներին բարձրացնել ռազմական ծախսերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։