478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Նարիշկինը Ուկրաինայի իրադարձությունները ռուս և ուկրաինացի ժողովուրդների ցեղասպանություն է որակել
13:54
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Ուկրաինայի իրադարձությունները ռուս և ուկրաինացի ժողովուրդների ցեղասպանություն է որակել։

Մարտից Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, դաշնայնացման կողմնակիցները հանրահավաքներ են անցկացնում։ Ավելի ուշ բողոքի ալիքը տարածվեց Դոնեցկի մարզի քաղաքներում։ Ապրիլի կեսին Կիևի իշխանությունները ցուցարարների դեմ հատուկ օպերացիա անցկացրին` զինված ուժերի ներգրավմամբ։

Կիևի` բանակը բնակչության դեմ հանելու որոշումը Մոսկվայում որակում են իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացում։

«Մենք գործ ունենք ռուս և ուկրաինացի ժողովրդի իսկական ցեղասպանության հետ», – հայտարարել է Նարիշկինը երեքշաբթի Բելգրադում անցկացվող Բալկանյան համաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման նշաններով իշխանափոխություն տեղի ունեցավ։ Ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը և մայիսի 25–ին ընտրություններ նշանակեց։ Մոսկվան կարծում է, որ Ռադայի որոշումների իրավասությունը կասկածներ է առաջացնում, իսկ ընտրությունների լեգիտիմությունը կախված կլինի մի շարք պայմաններից, որոնց թվում են նաև ընտրությունների թափանցիկությունն ու տարածաշրջանների շահերը հաշվի առնելը։

Արհմիությունների տան շենքում բռնկված հրդեհի ժամանակ, որն ուրբաթ տեղի ունեցած բախումների ժամանակ հրկիզել էին արմատական «Աջ սեկտորի» ծայրահեղականներն ու նրանց կողմնակիցները, «հակամայդանի» տասնյակ ակտիվիստներ են զոհվել։ Ուկրաինայի ՆԳՆ–ի տվյալների համաձայն` զոհվել է 42 մարդ։ Դատախազությունը տեղեկացնում էր 46 զոհի մասին, իսկ Օդեսայի մարզխորհրդի պատգամավոր Վադիմ Սավենկոն հայտարարել է, որ Կիևի իշխանությունները թաքցնում են Արհմիությունների տանը «հակամայդանի» զոհված ակտիվիստների մասին իրական տվյալները։ Ըստ նրա տեղեկության` զոհվել է 116 մարդ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվում էր, ևս 48 մարդ անհետ կորած է համարվում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։